
Անհավանական ու անսպասելի խորհուրդներ ավանդապաշտ մայրիկների կողմից: Պոզիտիվ օրն ապահովված է 😀
- Նորածնի մեջքի «փշերը» ալյուրով տրորի, թող դուրս գան։
- Անկողնում աչքի ուլունք կախի, որ չարքերը չգան։
- Գիշերով երեխու շորերը դուրս մի կախի, դևերը կգան։
- Մթին դուրս հանելուց ծոցի մեջ հացի կտոր դիր, որ սատանան չմոտենա։
- Էդ կաթդ ի՞նչ ա որ, ջուր ա, երեք ամսականից հոնի կոմպոտ, բորշ ու խաշլամայի ջուր տուր, մեղք ա, սոված ա մնում։
- Հետո ինչ, որ աստիճան ա, բգով բլուզ, գուլպա ու գլխարկ չմոռանաս դնել։
- Կերակրելու պահին ջուր մի խմի, երեխեն «ծարավ կանցնի»։
- Էն չիպսը ու կոլան տուր, հլը նայի ոնց ա վրան նայում, աչքը վրան կմնա։
- Խոդունոկ խի՞ չես գցում, չի քայլի։
- Յաաա, ո՞նց, տասը ամսական ա ու ատամ չունի, կալցիում տուր։
- Վայ, ատամ ա հանու՞մ։ Բա լնդերին կոնյակ քսի, որ չցավա։
- Եռման ջուր լցրու գլխին,որ շուտ ատամ հանի։
- Քեզ սոսկայի տեղ ա դրել, սոսկա տուր թող ուտի։
- Սոսկան անհամ ա, մեղրի մեջ թաթախի, թող ուտի։
- Կրծքից չե՞ս կտրում բա, եքա երեխա ա, Վիշնևսկու մազ քսի, որ զզվի։
- Ջրով ու շփումներով ո՞վ ա երեխա բուժում, կարգին անտիբիոտիկ տուր։
- Վեց ամսական մի գդալ դդմի՞կ ես տալիս, մի աման պիտի ուտի։
- Հղի՞ ես։ Ու այստեղ հղիությունը ու սեռը որոշելու լիքը նախնադարյան ու զզվելի պրոցեդուրաներ։
- Շատ նիհար ա երեխեդ։ Մեր հարևանի հարսը ծնված օրվանից մաննի կաշա ա տալիս, տես երեխեն ինչ թմբլիկ ա։
- Էն խանութի կաշաներից տուր, քեզ պե՞տք ա սաղ օր ճաշ ես եփում։
Հաջորդ 20-ը 🙂
- Ո՞նց, երկու ամսականին ջուր չե՞ս տալիս, մենակ կու՞րծք, մեղք ա, տնաշեն։
- Ինձ սեռ հաշվողի տվյալ տվեք, բայց որ հարյուր տոկոս լինի, թե չէ աղջիկ որ եղավ, չեմ բերելու։
- Լողացնելուց երկարավիզիկ արա, թե չէ կոլոտ ու կարճ վզով կմեծանա։
- Երեխուն ծնված օրվանից իր մահճակալում՝ առանձին սենյակում քնացրու, կաթի շիշը դիր բերանը, դուրս արի։ Մի քիչ կղժժա, կսովորի, ոչինչ։
- Էդ կրծքից կտրի հա, վրադ հալ չի մնացել, օրգանիզմումդ վիտամին չմնաց։
- Տղային երկար չեն կերակրի, սեռական շեղումներ կունենա։
- Անպայման քաչալ կտրի, թե չէ մազերը անորակ կլինեն։
- Հղի մի կերակրի, էդ կաթդ թույն ա դարձել։
- Դու կաթ չունես, որովհետև ձեր ցեղը կաթնատու չի, մսատու ա։ Հլը մորդ ու տատուդ նայի։
- Ու՞ր ա էնտեղ կուրծք, որ մի հատ էլ կաթ ունենաս։
- Դոշակի տակ դանակ ու մկրատ դիր, որ վատ երազներ չտեսնի։
- Վախեցած ա երևում, վախ չափողի մոտ տար։
- Այծի կաթը մոր կաթից օգտակար ա, տուր թող խմի։
- Քնած երեխու գլխին բամբակ վառի, որ լավ քնի։
- Արևի տակ շատ մի կանգնի, կաթդ կթթվի։
- Էն տղա երեխուն տվեք հարսի ձեռը, որ տղա բերի։
- Հետո ինչ, որ ղժժում ա, իրեն ճղում ա, շատ մի գրկի, թե չէ մինչև ինստիտուտ գրկած ես տանելու։
- Եթե կերակրում ես, մածուն մի կեր, կաթդ կմերվի։
- Սպորտով մի զբաղվի, կաթդ մածուն կդառնա։
Հաջորդ 20-ը 🙂
- Հղի ժամանակ մազ մի կտրի, երեխու կյանքը կկարճանա։
- Գուլպա ու կիպ կոշիկ հագցրու անպայման, որ ոտքերը շատ մեծ չլինեն։
- Մինչև երեխու ծնվելը ոչինչ մի առ, լավ նշան չի։
- Տես, մատները ուտում ա, որ ասում եմ սոված ա մնում։
- Ծնված օրվանից գազարի սոկ տուր, որ բոյով լինի։
- Ժամը 8-ից հետո տնից մի հանի երեխուն, սատանան կգա։
- Գիշերով եղունգները մի կտրի։
- Մազերդ թափվում են, ուրեմն երեխեդ սկսել ա քեզ ճանաչել։
- Կաթդ շատ յուղոտ ա, երեխեդ ճարպակալում ունի։ Կամ հակառակըկաթդ անյուղ ա, երեխեդ դրա համար նիհար ա։
- Կաթ ունենալու համար ամբողջ օրը ձավար կեր ու եղինջ։ Եղինջը տեղով կաթ ա։
- Լավ կիպ բարուրի, որ ոտքերը ուղիղ լինեն։
- Ամառ-ձմեռ բրդի վրա քնացրու, որ քրտինքը քաշի։
- Ձուկ մի տուր ուտելու, թե չէ չի խոսի, ձկան նման համր կլինի։
- Առաջին անգամ որ քայլեց, ոտքերի արանքով դանակ անցկացրու, որ կյանքում սխալ քայլեր չանի։
- Հղի ժամանակ ինչ ուզում ես կեր, թե չէ երեխեն շիլ կծնվի։
- Ով որ տեսավ երեխու առաջին ատամը, պետք է երեխու վրայի շապիկը պատռի, որ մնացած ատամները հեշտ հանի։
- Մեջքի վրա մի պառկի, կաթդ հետ կքաշվի, կլցվի թոքերդ։
- Մինչև երեք ամսական եղունգները մկրատով մի կտրի, ատամներով կրծի։
- Վզի հետևը մի պաչի, խռովկան կլինի։
- Ոտքերի տակը մի պաչի, ուշ կքայլի։
Հաջորդ 20-ը 🙂
- Ձեռքը մի պաչի, ժլատ կլինի։
- Օրորոցի տակ ջրով աման դիր, որ «ծարավ» չանցնի։
- Եթե դրսում հուղարկավորություն է, երեխուն դուրս հանի, որ մեռելը երեխու ցավերը հետը տանի։
- Քեռու հողաթափով երեխայի բերանին խփիր, որ փսլնքոտ չլինի։
- Եթե լոզերը գնում են, երեք անգամ մկրատով կտրի թափվելու պահին, որ էլ չգնա։
- Հղի ժամանակ ծամոն մի ծամի, որ երեխեն լոզոտ չլինի։
- Լողացնելուց հետո մի պաչի, մինչև չքնի, ջուրը մի թափի, որ քունը չփախչի։
- Էխօ-ն տղա՞ ա ասել։ Սուտ ա, չի կարա պատահի։ Գեշացել ես, հաստատ աղջիկ ա։
- Երեխու վրայով մի անցի, կոլոտ կլինի, հետ անցի, որ կոլոտ չլինի։
- Երեխու չորացած պորտալարը գցիր մի հաջողակ մարդու գրպանը, որ ինքն էլ հաջողակ լինի։
- Եղունգները գցիր հոր գրպանը, որ շատ փող աշխատի։
- Սեփական ոտքերն ա ուտում, եղբայր ա ուզում։
- Եթե -ի մեջ միս ես բերում տուն, երեխուն տնից հանի, նոր միսը ներս բեր։
- Ծննդաբերելուց հետո մայրը օր պիտի չլողանա։
- Եթե չի խոսում երեխեն, ճաշ եփելուց կաթսայի կափարիչին առաջացած ջուրը տուր թող խմի։
- Եթե չի խոսում, բանալի պտտի բերանում։
- օր երեխուն տնից մի հանի։
- Առաջին անգամ լողացնելուց երեխու տաշտի մեջ հում միս դիր, որ պինդ ու թմբլիկ լինի։
- Հղի ժամանակ առաջին անգամ ում մոտ խաղը զգացիր, իրեն ա նման լինելու։
- 40-ի մեջ ուրիշ տղամարդ չպիտի էդ տուն մտնի։
Հաջորդ 20-ը 🙂
- Կոնյակ տուր, որ լավ քնի։ Դու էլ կոնյակ խմի, որ գազեր չունենա։
- Եթե հղի ժամանակ ձու գողանաս, երեխեդ թշին փոքրիկ կունենա։
- Եկեղեցում ոչ մի տեղիդ մի կպի հղի ժամանակ, թե չէ երեխեն էդ տեղում խալ կունենա։
- Ոչինչ, թող մի հատ կարգին լացի, որ թոքերը բացվեն։
- Մաման գիշերը չպիտի պաչի, թե չէ վատ կքնի։
- Հայելու դիմաց մի պահի մինչև մեկ տարեկան։
- Լողացնելուց հետո մի պաչի, որ լավ քնի։
- Ծննդկանի մայրը չպիտի գա ծննդատուն, թե չէ դժվար կունենա։
- Թթու մի կեր, կաթդ կկտրվի։
- Երեխու բոյո շորի մետրով մի չափի։
- Երեկոյան լողացնելուց տաշտի մեջ դանակ ու մկրատ դիր, որ չարքերը չգան։
- Երեխու ճակատին երակ կա, մեջքին կապտուկ կա, ուրեմն հաջորդդ հաստատ տղա ա լինելու։ Եթե տուտուզն ա կապույտ, հաջորդը հակառակ սեռի ա լինելու։
- Վառված տեղին ձեթ քսի։
- Բոլոր տեսակի վերքերին, պզուկներին արաղ քսի։
- Սուրճ քիչ խմի հղի ժամանակ, թե չէ երեխեն սև կլինի։
- Հղի ժամանակ եթե շատ ջուր խմես, երեխեն փռչոտ կլինի։
- Երեխեն հորանջում ա, ուրեմն աչքով տվեցին։ Ասա «չար աչք, չար փուշ» ու բերանը երեք անգամ խաչակնքի։
- Կերակրելուց սև լիֆ մի հագի, կաթը հետ կգնա։
- Հղի ժամանակ սեռական հարաբերություն ունենալ չի կարելի, երեխու գլխին թեփուկներ կլինեն։
- Մինչև քառասունք սենյակում լույս վառի, որ օրորոցագողը երեխուն չտանի։
Հաջորդ 20-ը 🙂
- Լեզուն հանել ա, ջուր ա ուզում։
- Մատները մի թող որ ուտի, կբարակեն։
- Առաջին անգամ եղունգ կտրելուց ձեռքերի մեջ փող դիր։
- Աչքերը կապի, որ լավ քնի։
- Լեզուն հանում ա, նշանակում ա, որ տուտուզը քոր ա գալիս։
- Հղի ժամանակ արևածաղիկ մի կեր, երեխեն փսլնքոտ կլինի։
- Քառասունքի մեջ երեխու մաման չպիտի լողացնի ու եղունգ կտրի, թող տատիկը անի։
- Եթե ձուկ ես տվել, նույն օրը էլ կրծքի կաթ պիտի չտաս։
- Եթե երեխեն ձեռքերը փակ ա պահում, ուրեմն ժլատ ա լինելու։
- Եթե աղջիկը հորն ա նման, ուրեմն երջանիկ ա լինելու։
- Երեխուն քիչ պաչի, նիհար կմնա։
- Եթե բացասական ռեզուս ունես, նույն սեռի երեխաներ կունենաս։
- Կեսարյանո՞վ ես ունեցել։ Մորդ ես քաշել էլի։
- Եթե երեխեն վախեցել ա, իր մեզից տուր, կենտ թվով օրեր պետք ա խմի ։
- Հղի ժամանակ մի գործի, պորտալարը կփաթաթվի։
- Սեղանի վրայով, դռան շեմի վրայով երեխուն մի տուր։
- Լուցկու հատիկներ պետք է վառել ու անուններ տալ, որ պարզենք, թե ով երեխուն աչքով տվեց։
- Կուտերով միրգ տղա երեխաներին չի կարելի տալ, սեռական օրգանը կարող է խցանվել, եթե կորիզը կուլ տա։
- Գովելուց հետո տուտուզը կճմտի, որ աչքով չտան։
- Հետ ա տալիս, որ ասում եմ՝ կաթդ երկար ա մնացել կրծքի մեջ, թթվել ա։
Հաջորդ 20-ը 🙂
- Փորդ սուր ա, տղա ես ունենալու։
- Գաղտունը պետք է կոշտ խիտ սանրով սանրել, որ սիրուն փակվի։
- Աղջի՞կ ա։ Տղայի ա նման։ Հաջորդդ հաստատ տղա ա լինելու։
- Հղի ժամանակ շատ ջուր մի խմի, որ փորդ շատ չմեծանա։
- Երեխային մեջքով քեզ գրկի, որ թոքաբորբ չկպնի։
- Մսով ճաշ եփելիս միսը հանի, որ չխեղդվի, մսի համը ջրին անցնի, հերիք ա։
- Քառասունքից դուրս չեկած երկու երեխա իրար չպիտի հանդիպեն, քառասնակոխ կլինեն։
- Նոր քայլող երեխան եթե ընկնի, էլ երեք ամիս չի քայլի։
- Երեխային քնած նկարել չի կարելի։
- Առաջին մազը պետք ա խուզես, հարամ մազ ա։
- Քառասունքի մեջ դռան շեմին խորովածի շիշ կամ դանակ դիր, որ չարքերը չգան։
- Ատամհատիկը չի կարելի ուշ անել, մյուս ատամները ուշ կհանի։
- Քառասունքից հանելիս երեխայի մոր հայրը պետք է ոտքերը լվանա տաշտի մեջ, հետո առանց ոտքերը հանելու, պետք է երեխային լողացնել այդ դաշտի մեջ։
- Քառասունքի մեջ երեխու հայրը չպետք ա կտուր բարձրանա։
- Կթած կաթը թափելիս ջուր բաց, որ կաթը չկտրվի։
- Լուսավոր սենյակից մութ սենյակ տանելիս, ջուրը մտցնելիս ասա «չար աչք, չար փուշ»։
- Քառասունքի մեջ, եթե հանգուցյալի տնից մարդ է գալիս, երեխուն տնից հանի, թող եկողը մտնի, նոր երեխուն ներս բեր։
- Երեկոյան կաթի մեջ ալյուր լցրու, որ ամբողջ գիշեր քնի։
- Եթե երեխեն գիշերն ու ցերեկը չի տարբերում դեռ, գիշերանոցը թարս հագցրեք։
- Կերակրի, նոր լողացրու, անմիջապես հետո էլ քնացրու։ Լողացնելուց հետո որ կերակրես, բերանից հոտ կգա։
Հաջորդ 22-ը 🙂
- Ուրիշ երեխու կուրծք մի տուր, քո երեխեն հոտ կառնի, էլ չի վերցնի։
- Քառասունքից հանելիս տաշտի մեջ գրտնակ դիր, որ մեջքը ամուր լինի, ոսկեղեն լցրու, որ հարուստ լինի։
- Երեխուդ ով տեսել ա, անունները գրի թղթի վրա, փաթաթի բամբակի մեջ ու վառի, որ չար աչքը դուրս գա։
- Կրծքի կաթը լցրու երեխու աչքերի մեջ, որ գույնը փոխվի։
- Հղի ժամանակ լվացք մի կախի, թե չէ եթե ձեռքերդ վերև բարձրացնես, երեխու պորտալարը կփաթաթվի, կխեղդվի։
- Երեխու մազերը կտրի, թե չէ ամբողջ սնուցումը մազերին է գնում, դրա համար է նիհար։
- Եթե փորի աջ կողմից է խփում, տղա է, եթե ձախ կողմից՝ հաստատ աղջիկ է։
- Մի կուրծքը տուր, հետո մյուսը, որովհետև մեկի մեջ կաթ է, մյուսի մեջ՝ ջուր, թե չէ եթե մեկը տաս, երեխեն ծարավ կմնա։
- Թեյը անպայման շաքարով խմի, թե չէ կաթդ ուղղակի ջուր կլինի։
- Հղի ժամանակ կատու մի գրկի, թե չէ երեխեն մազոտ կլինի։
- Քառասունքի մեջ մայրը ջրով և օճառով գործ չպիտի անի, ձեռքերը ջրի մեջ չպետք է մտցնի։
- Եթե երեխան գիշերը արթնացավ, անունով մի դիմի, թե չէ սատանան անունը կտանի։
- Լողացնելուց հետո որ ցայում ես, տաշտի մեջի ջուրը ամբողջությամբ մի լցրու երեխու վրա, արևի բաժին թող։
- Երեխու դատարկ սայլակը մի քշի, դատարկ օրորոցը մի օրորի։
- Լողացնելիս օճառաջուր կաթեցրու աչքերի մեջ, որ փայլուն լինեն։
- Երբ երեխան մահճակալում չէ, պետք է այն ծածկել, թե չէ սատանան բուն կդնի։
- Ուրբաթ օրերին երեխային չի կարելի լողացնել։
- Ծննդաբերությունից հետո մեջքիդ յախու կապի, թուլացած կլինի, թե չէ էլ չես հղիանա։
- Եթե հարազատներից մարդ է մահանում, իսկ դու հղիանում ես, մահացողի հակառակ սեռի երեխա կունենաս։
- Քառասունքից դուրս չեկած երեխան ու նոր ամուսնացած կինը չպիտի հանդիպեն։
- Որպեսզի երեխայի կոկորդը բացվի ու ուտող լինի, պետք է քառասունքի օրը լողացնելիս բութ մատով բերանը բացել։
- Հղին չպետք է նուռ մաքրի, թե չէ երեխայի մաշկը կոշտ կլինի
Նյութը՝ Լուսինե Շիրինյանի ֆեյսբուքյան էջից
https://web.facebook.com/shirinyan.lusine/posts/10154342708457899