Հաց բերող Արթուրի մարդաչափ քանդակն է ստեղծվել` հացը ձեռքին

«Երբ որոշեցի քանդակել Հաց բերող Արթուրին, նա դեռ կենդանի էր, արդեն դուրս էր եկել առաջին կալանավորումից եւ ազատության մեջ էր»,- պատմում է քանդակագործ, Գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանող Դավիթ Թեւանյանը, ով արդեն մեկուկես ամիս է, ինչ աշխատում է Արթուր Սարգսյանի մարդաչափ քանդակի վրա։  Դավիթը պատմում է՝ իրենց ծանոթության առաջին իսկ պահից անընդհատ ուսումնասիրել է նրան, հետո միտք է առաջացել, որ հենց այդ տեսքով քանդակի Արթուրին՝ ցույց տալով նրա բնավորության գծերը. «Բայց իրեն չասացի, որովհետեւ ինքը շատ համեստ մարդ էր, կարծում էի, որ նույնիսկ դեմ կլինի։ Մյուս կողմից էլ՝ ուզում էի ինչ-որ բան անել, նոր ասել իրեն։ Երբ արդեն արեցի, Գեւորգին ցույց տվեցի՝ Արթուրի եւ իմ ընկերոջը։ Պարզվում է՝ Գեւորգն էլ Արթուրին էր ցույց տվել, բայց մենք Արթուրի հետ այդ մասին չէինք խոսել։ Հետո Արթուրը Գեւորգին ասել էր, որ երբ գործը հասնի դեմքին, ինքը կգա ինստիտուտ, ու ես կենդանի կքանդակեմ իրեն, որպես Հաց բերողի կենդանի արձան, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ…»։ Հաց բերողին Դավիթը պատկերել է շարժման մեջ՝ մի ձեռքում հաց, մյուս ձեռքում՝ պոկած փշալար։

Քանդակագործն ասում է, որ միանգամից է որսացել շարժման այդ միտքը։ «Մի ձեռքով նա այդ պատնեշն է ճեղքում ու հաղթահարում, փշալարը հենց այդ իմաստն ունի, փշալար բռնելը հեշտ բան չէ, խենթություն է։ Իսկ մյուս ձեռքով հացը կարծես մատուցելու, հասցնելու տեսքով է տանում։ Պորտրետի վրա էլ աշխատել եմ որքան հնարավոր է իր նմանությունը պահել եւ տալ այնպիսի հոգեվիճակ, որում ես հաճախ էի իրեն տեսնում խոսելիս։ Հիմա, թեեւ այդ մտայնությամբ չեմ արել, բայց երբ նայում եմ իր հայացքին, կարծես ամբողջ հայ ազգի դարդուցավն իր դեմքին տեսնեմ։ Չգիտեմ՝ ով ինչպես դա կզգա, բայց ես իրոք այդպիսի մի սարսուռ եմ զգում, երբ պատկերացնում եմ, թե անկախ ինձնից ինչ զգացողություն եմ հաղորդել քանդակին»,-պատմում է Դավիթն ու նշում, որ, այնուամենայնիվ, Արթուրը հասցրել է գոնե լուսանկարով տեսնել այն արձանը, որը պատրաստվում էր քանդակել։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում