Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում Հայաստանում

Ձմռան 3 ամիսներին և՛ ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը ամսական միջին հաշվով լինելու են նորմայի սահմաններում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ՝ Գագիկ Սուրենյանը:

Ըստ Սուրենյանի նախնական կանխատեսումների համաձայն՝ ՀՀ մարզերում և Երևանում կգրանցվեն հետևյալ ցուցանիշները՝

Արարատ, Արմավիր, Արագածոտնի նախալեռներ, Կոտայքի նախալեռներ և Վայոց ձորի նախալեռներ ՝ տաք օդի ներթափանցման դեպքում առանձին ժամանակահատվածներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +8+10: Արկտիկական ցուրտ հոսանքների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին  ջերմաստիճանը կիջնի մինչև -22-24 աստիճան:

Շիրակ, Գեղարքունիք,  Արագածոտնի լեռներ, Կոտայքի լեռներ և Վայոց ձորի լեռներ՝ տաք օդի ներհոսքի դեպքում ձմռան ընթացքում   ցերեկային ջերմաստիճանը կհասնի մինչև 0+5-ի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման ժամանակ գիշերը մինչև -25,-30 աստիճանի:

Լոռու մարզ՝ տաք օդի ներհոսքի դեպքում ցերեկային ջերմաստիճանը կարող է հասնել +5+10-ի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման ժամանակ գիշերը մինչև -22-27 աստիճան:

Տավուշի մարզում առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի +8+13-ի, իսկ ցուրտ օդի ներհոսքի դեպքում՝ -12-16:

Սյունիքի նախալեռնային գոտում  ցերեկային ժամերին առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի +2+7, իսկ հովտային գոտում՝ +10+14: Ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում գիշերը հովտային գոտում կգրանցվի -10-15, իսկ լեռնային գոտում՝ -15-20:

Երևանում տաք օդի ներհոսքի դեպքում առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +8+10, իսկ նվազագույն ջերմաստիճանը ցածրադիր և բարձրադիր գոտիներում այսպիսին կլինի՝ համապատասխանաբար՝ ցուրտ օդի ներթափանցման դեպքում ցածրադիր  գոտիներում նվազագույնը -20-22, իսկ բարձրադիրում՝ -11-13:

Տեղումներիր քանակը կլինի նորմայի սահմաններում:

Գագիկ Սուրենյանը նաև անդրադարձել է Արարատյան դաշոտւմ մառախուղի առկայությանը: Ըստ վիճակագրական տվյալների՝ Արարատյան դաշտում սառը օդի լճացմամբ աչքի ընկնող ձմեռներ  լինում են 50 տարին մեկ անգամ. այդպիսին էր նախորդ տարվա ձմեռը: Այս տարի առանձին օրերին Արարատյան դաշտում մառախուղ կլինի, բայց նախորդ տարվա նման սառը օդի երկարատև լճացում չի կանխատեսվում:

4-5 օր տևողությամբ մառախուղի առկայությունը Արարատյան դաշտում նորմալ է ՝ ելնելով նրա  լեռագրական պայմաններից, քանի որ այն միջլեռնային գոգավորություն է, տարվա ցուրտ ժամանակահատվածում հաճախ սառը օդը այդտեղ լճանում է և առաջացնում մառախուղ:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում