Աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը: BBC-ի հոդվածը Հայաստանի մասին

Այս եվրոպական երկիրն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն  301 թվականին, և այս պատմությունը կարող եք տեսնել նույնիսկ այսօր:

Բարեպաշտ պատմություն

ՈՒնենալով ընդամենը 3 միլիոն բնակչության , Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից մեկն է : Սակայն, ահռելի է նրա զբաղեցրած տարածքը հոգեւոր պատմության մեջ: Շատ պատմաբանների պնդմամբ այն աշխարհում առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեություն:
Այսօր, հայերի շուրջ 95% -ը քրիստոնյա են: Երկրի բարեպաշտ պատմություն մասին տեղեկությոններ կարող ենք ստանալ հնագույն արձանագրությունների և հուշարձանների միջոցով:  

Հոգևոր առաջնորդը

Լեգենդի համաձայն, Հայ Առաքելական եկեղեցու առաջին եպիսկոպոսապետը եղել է Գրիգոր Լուսավորիչը, որդին ազնվական ծագում ունեցող Անակ-ի ով սպանել էր հայոց Խոսրով II արքաին: Գրիգորի հայրը մահապատժի է ենթարկվել իր հանցագործության համար, սակայն Գրիգորին հաջողվել է փախչել Կապադովկիայի, որտեղ նրան մեծացրել է Սանկտ Ֆիրմիլրան անունով մի եպիսկոպոս:
Չափահաս դառնալուց հետո, Գրիգորը վերադարձել է հայրենիք հույսով, որ Հայոց թագավորրն և հետո նաև հայ ժողովրդին քրիստոնյա կդարձնի:
Իմանալով Գրիգորի վերադարձի մասին, Տրդատ III արքան՝ սպանված Խոսրով II արքաի որդին հրամայում է բանտարկել Գրիգորին: Թագավորը ստիպել է բանտարկյալին հրաժարվել քրիստոնեությունից, բայց Գրիգորը մերժել է:Շուրջ տասներեք տարի բանտում անցկացնելուց հետո, Գրիգորին հաջողվել է համոզել Տրդատ արքային, և նրան դարձնել քրիստոնյա, այսպիսով, 301 թվականին Տրդատը  քրիստոնեությունը դարձրել է Հայաստանի պետական կրոնը:

Անցյալի հետքերը
Գառնիի ամրոցն ու հնավայրը գտնվում է ժայռի եզրին, Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտ: Կառուցվել է 1-ին դարում, Տրդատ I թագավորի կողմից:Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել հայկական դիցաբանության արևի աստծուն:
Շատ հեթանոսական տաճարների են ոչնչացվել, երբ թագավորը Տիգրան III հայտարարել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, բայց Գառնին այն եզակիներից է որ կանգուն է մինչև այսօր: Այսօր այն հանդես է գալիս որպես վաղ շրջանի հայ հեթանոսության խորհրդանիշ, և ունի տարեկան ավելի քան 136,000 այցելու:

Սրբի եկեղեցին
Վաղարշապատը գտնվում է հայկական մայրաքաղաք Երեւանի արևմուտքում, քաղաը հայտնի է որպես երկրի «սուրբ մայրաքաղաք»:Այստեղ է գտնվում է Սբ. Գայանե եկեղեցի, կառուցած 630թ., հիմա այն ՅՈՒՆԵՍԿՕ – ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում: Սբ. Գայանեն կառուցվել է այն վայրում որտեղ Տրդատ III թագավորի կողմից սպանվել է մայրապետ Գայանեն, քրիստոնյա լինելու համար:

Նախկին բանտը
Խոր Վիրապ վանքը գտնվում է Արարատյան հարթավայրում,Հայաստանի հարավ-արեւելք: Սա այն վայրն է որտեղ Տրդատ III ազատազրկման դատապարտեց Գրիգոր Լուսավորիչին նրա վերադարձից հետո.
Խոր Վիրապի մատուռը առաջին անգամ կառուցվել է 642թ. բանտի շուրջ,ի պատվել Գրիգորի, իսկ վանքն ավելացրել են 1662թ.: Այսօր, Խոր Վիրապ Հայաստանի առավել շատ այցելվող տեսարժան վայրերից մեկն է:

Քարանձավի աղոթքները
Գեղարդի վանքը գտնվում է Գառնից հյուսիս-արեւելք: Այն նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ – ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում:  Վանքը կառուցվել է 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից, բայց համալիրի մյուս կառույցները կառուցվել են 13-րդ դարում:
Ըստ ավանդության, վանքը անվանվել են Գեղարդ ( հայերեն նշանակում է «նիզակ» ) այն ժամանակ երբ նիզակը որով ենթադրաբար խոցեցել էին Հիսուս Քրիստոսին խաչի վրա, բերվել է այս տարածք. Այն պահպանվել է Գեղարդում շուրջ 500 տարի, դրանից հետո տեղափոխվել Էջմիածնի Մայր տաճար:

Օրհնված պատերազմի ժամանակ
Եղեգիսի Զորաց եկեղեցին , կառուցվել է 14-րդ դարում, երբ երկիրը մոնղոլական հսկողության տակ էր, ու Սիրիայի մամլուքների հետ պատերազմի մեջ: Այս եկեղեցին բաղկացած է միայն վերգետնյա զոհասեղանից և երկու կողմի ավանդատներից:
Զոհասեղանին բարձրության շնորհիվ, պատմաբանները կարծում են, որ եկեղեցում կատարվել է հայ զինվորների օրհնության կարգը, նախքան նրանց մարտադաշտ մեկնելը:

Փրկության գերեզմանոց
Խաչքարերը կամ ծաղկած քարեր իսկզբանե դիտվել են որպես կենդանի կամ մահացած անձի փրկութեան խորհրդանիշ :Առաջին խաչքարերը  կանգնեցվել են հեթանոսական տաճարների տեղերում,որպես նոր կրոնի խորհրդանիշ: Այսօր, այդ քարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մասն են կազմում:

Հինավուրց գերեզմանոց
Քարահունջ, որը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, իր տարիքով և տեսքով կարող է մրցել Անգլիայի Սթոունհենջի հետ:Այն ընդգրկում է մոտավորապես 70,000 քառակուսի մղոն տարածք:Բաղկացած է դամբարաններից, Կենտրոնական շղթայից:Ենթադրվում է, որ այն մոտ  7000 տարեկան է.

 

 

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում