
Օրգազմն ավելի լավ է մարզում ուղեղը, քան խաչբառերը: Դա է ապացուցել է Ռուջերսի համալսարանի գիտնականը, ով ավելի քան 30 տարի ուսումնասիրել է կանանց օրգազմը:
«Այն պահին, երբ կինը շատ մեծ հաճույք է զգում, դեպի ուղեղ մեծ քանակությամբ արյուն է հոսում: Ուղեղը նաև սնուցվում է տարբեր նյութերով»,- ասել է համալսարանի հոգեբանության ամբիոնի ներկայացուցիչ Բարի Կոմիսարուկը:
«Մտավոր վարժանքներն ուղեղի գործունեությունը միայն մասամբ են խթանում, իսկ օրգազմն ակտիվացնում է ամբողջ ուղեղը»,– ասել է նա:
Գիտնականը նաև ենթադրել է, որ հաճույքի պահը արգելափակում է ցավը: Նա ենթադրել է նաև, որ հենց այդ համակարգն է օգնում թուլացնել ծննդաբերության ցավերը: