Առավոտյան սեքսի դրական և բացասական կողմերը

Առավոտյան սեքսում դրականն այն է, որ երբ առավոտյան բացում ես աչքերդ ու դեռ չես էլ հասցնում մտածել կարևոր գործերի մասին, ոչինչ չի շեղում կողքիդ գտնվող սիրելի էակից: Եթե նույնիսկ երեկոյան վիճել եք, ապա վեճը չի էլ հասցնի հաջորդ օրվան փոխանցվել:

Առավոտյան ձեր մարմիններն ավելի արագ և բնական կարձագանքեն միմյանց, քան ձեր ուղեղը: Առավոտյան օրգանիզմը ուժով լի է, իսկ սեքսը՝ ավելի վառ և հաճելի: Օրվա այս պահին մարմինները դեռ թուլացած են և շատ զգայուն քնքշանքների հանդեպ: Ընդ որում, քնի մեջ ձեր երկուսի շնչառությունները հարմարվել են, և առավոտյան դուք բավականին ներդաշնակ եք:

Եվ ամենակարևորը՝ սեքսը օգնում է առավոտյան արագ արթնանալ: Հորմոնալ այսպիսի ցնցումը ավելի լավ է ազդում, քան սառը ցնցուղը:

Բացասական կողմերից կարելի է նշել կանանց և տղամարդկանց սեռական ակտիվության գագաթնակետը: Եթե առավոտյան տղամարդու օրգանիզմը արթնանալուց առաջ էլ է պատրաստ պայքարի, ապա կնոջ սեռական ակտիվությունը իր գագաթնակետին է հասնում օրվա երկրորդ կեսին:

Որպես երկրորդ բացասական պատճառ կարելի է նշել արտաքին տեսքը՝ թափթփված մազեր, բերանի տհաճ հոտ և ճմռթված դեմք: Սակայն եթե դուք իրոք շատ մոտ եք, դա ձեզ չի կանգնեցնի: Բոլորը գիտեն, որ միայն ֆիլմերում են աղջիկները արթնանում սանրված և թարմ դիմահարդարմամբ, իսկ տղամարդիկ՝ սափրված և ճերմակ ժպիտով:

Եվ վերջապես՝ վերջին բացասական կողմը. ձեր աշխատանքը չի սպասում: Ուշանալու դեպքում ղեկավարիդ չես կարող բացատրել, թե առավոտյան սեքսը երեկոյանից ինչով է լավ:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում