Այն, ինչի մասին երկար ժամանակ լռում են հայկական շուկայում, բավական անթաքույց դրա մասին բարձրաձայնում են թուրքական հեռուստաալիքները: Օրերս TRT հեռուստաալիքով թուրք լրագրողը հաղորդում էր պատրաստել թուրքական գյուղմթերք արտադրողների մասին:
Լրագրողի հարցադրումներին ի պատասխան, գյուղմթերք արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը հպարտորեն նշեց, որ իրենք արտադրում են երկու տեսակ լոլիկ՝ մի մասը մշակում են բնական ճանապարհով՝ տեղական սպառողի համար: Իսկ մյուս մասը նախատեսված է արտահանման համար:
Թե ինչով են դրանք տարբերվում միմյանցից, թուրք արտադրողն անկեղծորեն ասաց. «Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում եւ թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին, նման արտադրանք հրամցնելով»:
Իսկ թե ինչպես եւ ինչ ճանապարհով են թուրքական թունավոր լոլիկները սողոսկում հայկական շուկա, սա արդեն օր առաջ պարզաբանելու կարիք ունի եւ շուափույթ ուսումնասիրման:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Աղբյուրը` http://iravunk.com/news/27767