Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Անդերլեխտին», որին հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 2:1:
Մեկնարկից 10 րոպե անց Ռեշֆորդի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը բացել է խաղի հաշիվը:
32-րդ րոպեն Հանին հավասարեցրել է հաշիվը: Հանդիպման մնացած խաղաժամանակում գոլեր չեն գրանցվել և մրցավեճը թևակոխել է լրացուցիչ ժամանակ:
Լ.Ժ.-ի 107-րդ րոպեին Ռեշֆորդը խփել է հաղթական գոլը:
«Յունայթեդն» առաջին խաղում հյուրընկալվելիս նույնպես 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը: Ժոզե Մոուրինյուի թիմը կիսաեզրափակչում է: