«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»` կրկին պատմություն է մեր մասին, մեր ձեռքբերումների ու ձախողումների, մեր երջանկության ու դժբախտության, մեր հարազատների ու թշնամիների, մեր սիրո, երազանքների ու մեր պատերազմի մասին…Նախորդ ֆիլմի հերոսների ճակատագրերի միջով այս ֆիլմում տեսնում ենք անցած 25 տարվա մեր ճանապարհը: «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը պրոդյուսերներին և ռեժիսորին դրդեց մտածել 2-րդ ֆիլմի ստեղծման մասին: