«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական թիմի կազմում նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը:
28-ամյա ֆուտբոլիստը, որը հիանալի գոլի հեղինակ դարձավ «Այաքսի» հետ եզրափակիչ խաղում, դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը որը ոչ միայն գոլի հեղինակ է դառնում եվրագավաթների եզրափակչում, այլև նվաճում է Եվրոպա լիգայի Գավաթը:
Պարգևատրումից հետո Մխիթարյանը թիմակիցների հետ տոնում էր այս մեծ նվաճումը, և այդ ամբողջ ընթացքում՝ հայկական եռագույնն ուսերին.