
Գիտնականները պարզել են, որ սեքսով զբաղվելը հրաշալի ազդեցություն է ունենում ձեր արտաքին տեսքի վրա: Պարբերաբար սեքսով զբաղվելու դեպքում մարդը մինչև 7 տարով ավելի երիտասարդ է երևում: Պարբերաբար սիրով զբաղվել ասելով՝ պետք է հասկանալ շաբաթը 3 անգամից ոչ պակաս սեքսը, հայտնում է newsliga.ru-ն:
Սեքսի այսպիսի ազդեցությունը բացատրում են նրանով, որ սեռական ակտի ժամանակ արյուն են ներթափանցում «հաճույքի հորմոններ»՝ էնդորֆիններ, որոնք նվազեցնում են սթրեսը, թեթևացնում են քնելու գործընթացը, ցավազրկողի ազդեցություն են ունենում: