Տիեզերական տեխնոլոգիաների ուսումնասիրության Հայաստանյան աշխատանքային խումբն արդեն շուրջ մեկ տարի է ինչ ի թիվ այլ բաների՝ զբաղվում է նաև հրթիռային վառելիքի մշակումներով: Սեփական արտադրության արբանյակներ ունենալը քիչ է: Դրանք մի օր պետք է ուղեծիր հանվեն սեփական հրթիռներով:
Շատերի համար «հայկական տիեզերական նախագիծ» եզրույթն իսկ ֆանտաստիկ է հնչում, բայց աշխատանքային խմբի մասնագետները՝ NASA-ի նախկին փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Մարի-Հրաչուհի Պողոսյանի գլխավորությամբ, խնդրին մոտենում են ամենայն լրջությամբ:
Ռուսական սիրողական հրթիռային շարժիչների մոդելները շաքարի փոշու հիման վրա են, ամերիկյանը` վառոդի:
Ի՞նչի հիման վրա կլինի հայկականը…
Նյութի աղբյուրը` https://lratvakan.am/