Հայաստանում աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին փաստաթուղթ չի նախատեսվում, նման քննարկումներ չկան:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին հրապարակումներին:«Նման նախաձեռնություն չկա, նման հարց մեզ մոտ ընդհանրապես չի քննարկվել», – ասաց Արմեն Խաչատրյանը: