Երևանում Հանրապետության հրապարակի մերձակայքում McDonald’s կբացվի

McDonald’s արագ սննդի ցանցի՝ Հայաստանում առաջին ռեստորանը կզարդարի Երևանում Հանրապետության հրապարակի մերձակայքը՝ վստահ է նախագծի նախաձեռնող, վրացի ձեռնարկատեր Թեմուր Չկոնիան։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը։

Գործարարի բանակցությունները Հայաստանի ղեկավարության հետ՝ արագ սննդի McDonald’s ցանցի առաջին ռեստորանի կառուցման հարցով շարունակվում են։ Չկոնիան ցանկանում է McDonald’s բացել Հանրապետության հրապարակին հարակից այգիներից մեկում։

«Վայրը, որը մենք ընտրել ենք, հարցեր է առաջ բերում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի առաջին ռեստորանը լինի Երևանի կենտրոնում՝ երկրի գլխավոր հրապարակում։ Այս փուլում շարունակում ենք բանակցություններ վարել երկրի իշխանությունների հետ»,-ասել է Չկոնիան։

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը դեռևս վերջնական պատասխան չի տվել։

Համաձայն նախնական պլանի՝ ռեստորանը պետք է լինի երկհարկանի և գտնվի հեղինակավոր վայրում։ Դա թույլ կտա ապագա McDonald’s-ին մասնակցել ամենամյա միջազգային մրցույթի։

Չկոնիան ծրագրում է ընդհանուր առմամբ Հայաստանում բացել 7 ռեստորան։

Առաջին ռեստորանի շինարարության համար անհրաժեշտ է 1500 քառակուսի մետր տարածք։

Հայաստանում արագ սննդի ցանցի ռեստորանի բացման հարցը որոշվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդա)՝ McDonald’s ընկերության թոփ մենեջերների հանդիպման շրջանակում։

Հայտնի ցանցի առաջին ռեստորանը Չկոնիան բացել է Թբիլիսիում 90-ականներին։ Այժմ Վրաստանում McDonald’s-ի մի քանի ռեստորաններ են գործում։ Բացի այդ, գործարարին է պատկանում նաև Coca-Cola- գործարանն ու Վրաստանում այլ ձեռնարկություններ։

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում