
«Մանկությունը Հայաստանում ավելի լավ է անցնում, քան Եվրոպական երկրներում»: Այդ մասին ֆեյսբուքյան մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը:

«Երեխաները պիտի ուրախ լինեն, որ Հայաստանում են ապրում»: Հայաստանում երեխաների մանկությունը գնահատելու խնդրանքին Մխիթարյանը պատասխանել է, որ թեև իր մանկությունը Ֆրանսիայում է անցել, իր համոզմամբ, հայաստանցի երեխաներն ավելի լավ մանկություն են ունենում, որն իր առավելություններն ունի:
«Հայաստանի երեխաներն ավելի լավ մանկություն ունեն, քան նրանց եվրոպացի հասակակիցները, նրանք այնտեղ ուրիշ հետաքրքրություններ ունեն: Ամեն հայ երեխա պետք է ուրախ լինի, որ Հայաստանում է ապրում»,-ասել է Մխիթարյանը:
Ամբողձական հոդվածը կարդացեք. http://panarmenian.net/m/arm/details/241918