Ի՞նչ արժե հանգիստը Սևանում

hraparak.am-ը գրում է.«Ամառային սեզոնի մեկնարկը տրված է: Մեզանից գրեթե յուրաքանչյուրը մտածում է հանգստի մեկնելու մասին, միայն թե՝ ո՞ւր մեկնել․ այս է խնդիրը: Ամառային հանգստի լավագույն ձեւերից է լողափնյա հանգիստը, սակայն այս հարցում մեր՝ հայերիս բախտն առանձնապես չի բերել։ Անգամ մեկ օրով Սեւան մեկնելը, կապուտակ ափին պառկելն ու սնվելը կարող է շատ թանկ արժենալ՝ հաշվի առնելով, որ լողափերի մեծ մասը վճարովի է, իսկ 8 հանրային լողափերից միայն 3 են գործում: Իսկ Սեւանում առկա հանգստյան տներում եւ հյուրանոցներում մեկ անձի համար գործող օրավարձը միջինը կազմում է 15-20 հազար դրամ, որի մեջ կարող է ներառված լինել նախաճաշ կամ ներառված չլինել։

Հայաստանի պայմաններում շատերի համար անգամ 50 հազար դրամով հանգստանալն է թանկ հաճույք, իսկ մեկօրյա քիչ թե շատ արժանավայել հանգստի համար նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է իր մեկ ամսվա աշխատավարձը ծախսի:

Եվ եթե նվազագույն աշխատավարձին համարժեք եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին տարվա մեջ թեկուզ 12 օրով իր ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, ապա նա իր մեկ տարվա ամբողջ աշխատավարձը պետք է տրամադրի:

Ինչ արժե հանգիստը Սեւանում

Ծանոթացանք մի քանի հյուրանոցների գներին՝ հասկանալու համար, թե մեկ անձի համար 1 օրվա հանգիստն ի՞նչ արժե: Սեւանում մեկ անձը յոթ օր հանգստանալու համար պետք է վճարի միջինը 150 հազար դրամ, եւ սա առանց սննդի եւ ճանապարհածախսի։

Իհարկե, Սեւանում կան ավելի մատչելի վայրեր՝ քոթեջներ, տներ, որտեղ համեմատաբար մատչելի գներ են, սակայն այստեղ էլ սեզոնի թեժ շրջանում գները մխիթարիչ չեն՝ սկսվում են մեկ անձի համար 30 հազար դրամ օրավարձով։

Օրինակ՝ Սեւան ավտոմայրուղու վրա գտնվող «Օրսետո» կոչվող հանգստյան տան քոթեջներում, որտեղ կարող է տեղավորվել մեկ ընտանիք, մեկ օրվա արժեքը կազմում է 30 հազար դրամ՝ առանց սնունդի: Իսկ եթե հանգստացող ընտանիքը հինգ օր կամ ավելի է մնում, ապա նախաճաշը մտնում է այդ գնի մեջ: Լյուքս սենյակները 1 օրվա համար 80 հազար դրամ է:

Սեւանի ափին գտնվող հայտնի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում մեկ անձի համար մեկ գիշերն արժե 35 հազար դրամ: Ընդ որում՝ այս գնով սենյակի պատուհանից Սեւանը չի երեւում: 35 հազար դրամ արժողությամբ համարում հանգստացող հյուրերը կարող են «զմայլվել» միայն ավտոմայրուղիով: Իսկ այն համարները, որոնց պատուհաններից երեւում է լիճը, մեկ կամ երկու անձի համար արժեն 45 եւ 55 հազար դրամ:

«Լավանդա Սիթի» հանգստի գոտու հարեւանությամբ գտնվող «Լաքշրի ռեստ» հյուրանոցն այս տարի կգործի հուլիսի 15-ից, թե ինչո՞ւ այդքան ուշ, հյուրանոցի աշխատակիցը չպատասխանեց»:

Թերակղզու հարեւանությամբ գործող «Բեստ վեստերն Բոհեմիան ռեսորթ» հյուրանոցային համալիրը Սեւանում ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է, որտեղ վերջերս 1 օր հանգիստն անցկացրել է վարչապետ Կարեն Կարապետյան: Այստեղ գները սկսվում են 40 հազար դրամից մինչեւ 200 հազար դրամ:

Ի դեպ, նշենք, որ Սևանա լճի ափի համարյա բոլոր հատվածներում կառուցված են հանգստյան գոտիներ, հյուրանոցներ և ժամանցի կենտրոններից շատերը ապամոնտաժվեցին եւ ջրի տակ մնացին` լճի մակարդակի բարձրացման պատճառով: Շատերն իրենց հանգիստ անցկացնում են հանրային լողափերում Հուլիսի 1-ին տեղի ունեցավ Սեւանի հանրային լողափերի պաշտոնական եւ հանդիսավոր բացումը: Հանրային լողափերի թիվը կավելան 2-ով՝ Մարտունիում եւ Ծովագյուղի տարածքում եւս կբացվեն հանրային լողափեր:

Շատերն իրենց հանգիստը թեկուզ մի քանի ժամով նախընտրում են անցկացնել հանրային լողափերում, քանի որ անվճար է. «Այդքան գումար չունենք, որ գնանք հյուրանոց հանգստանալու, մի քանի ժամով հանգստանում ենք ծովի ափին, լողանում ենք ու տուն գնում: Մարդիկ շատ են, կարելի է նստարաններ ավելացնել, մի փոքր էլ տարածքը բարեկարգել, որ ավելի գեղեցիկ տեսք ունենա: Սա իսկը մեր ժողովրդի համար ա, թե չէ ինչ է, ողջ Սեւան առել են, գները թանկ, չունեւոր մարդու համար էս լողափն էլ լավ ա», -ասաց զրուցակիցս:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում