Հոլիվուդյան ֆիլմերը մաֆիան ներկայացնում են որպես բռնության օջախ, սակայն իրականում մաֆիան շատ այլ բաներով է զբաղվում։ Մաֆիայի ներկայացուցիչները մեծ գումարներ են վաստակում անօինական գործունեություն ծավալելով։ Ահա աշխարհի 10 ամենահզոր և ամենավտանգավոր մաֆիաները։
10. Մեքսիկական նարկո-կարտել
Չնայած որ մեքսիկական նարկո-կարտելը գոյություն է ունեցել բավականին վաղուց, առավելի ուժեղ է այն դարձել Կոլումբիական նարկո-կարտելի անկումից հետո։ Ծմրանյութեր առքն ու վաճառքը այժմ կազմում է Մեքսիկային տնտեսության 63% -ը, ինչը և պատասխանատու է տասնյակ հազարավոր մահերի համար։
9. Մոնտրեալի Մաֆրա՝ Րիցցուտո ընտանիք
Րիցցուտո ընտանիքը կանգնած է Մոնտրեալի կազմակերպված հանցաքնի ետևում։ Նրանց կապեր ունեն Նյու Յորքի «Բոնանո» մաֆիական ընտանիքի հետ։ Այժմ Րիցցուտոները կառավարում են Մոնտրեալի շինարարական բիզնեսը։
8. Սերբիական Մաֆիա
Սերբիական մաֆիան շատ մարդկանց համար դարձել է գումար աշխատելու միակ եղանակը՝ անկում ապրող տնտեսության պարագայում։ Այս մաֆիան գործում է ավելի քան 30 երկրներում և հանյտնի է թմրանյութերի և զենքերի վաճառքի կազմակերպմամբ։
7.Ալբանական Մաֆիա
Ալբանական մաֆիան կազմակերպում են 15 ընտանիքներ։ Նրանք չափազանց կազմակերպված են և օգտագործում են բարդ հեռահաղորդակցության համակարգ, ինչի հաշվին կարողանում են գործել աշխարհի շատ երկրներում։ Այս մաֆիան կենտորնացած է մարդկանց, թմրանյութերի և զենքերի վաճառքի վրա։
6. Սիցիլիական Մաֆիա՝ Կոզա Նոստրա
Չնայած որ իտալական մաֆիան այդքան էլ հին չէ, այն կարողացել է դառնալ ամենասարսափելի կրիմինալ կառույցը։ Այդ մաֆիան կազմված է բացառապես «ընտանիքի» անդամներից, ովքեր բնիկ սիցիլիացիներ են։
5. Դժոխային հրեշտակներ
Սա Միացյալ Նահանգների ամենաակտիկ հանցավոր խմբավորումներից է։ Դրա անդամները հայտնի են մոտոցիկլետների հանդեպ մեծ սիրով։ Դժոխային Հրեշտակենրը գործունեություն են ծավալում գրեթե բոլոր անօրինական ոլորտներում։ Չնայալ մեծ չափերին, նրանք այդքան չեն կարողացել պայքարել Կոզա Նոստրայի դեմ։
4. Ռուսական Մաֆիա
Ռուսական մաֆիան պաշտոնապես համարվում է ամենավտանգավորը աշխարհում։ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալը ռուսական մաֆիայի անդամներին համարում է «աշխարհի ամենավտանգավոր մարդիկ»։ Այն ունի ավելի քան 300.000 անդամ։
3. Մունգիկի
Քնիայում գործող այդ սարսափելի հանցավոր խմբավորումը հայտնի է սերտ կապերով անահբեկչական խմբավորումների հետ։ Այդ խմբովորման անդամները հայտնի են անմարդկային դաժանությամբ։ Մարդկանց վառելը, դլխատելը և թլպատելը սովորական բաներ են նրանց համար։
2. 18-րդ փողոցի հանցավոր խմբավորում (M -18)
Այդ խմբավորումը հայտնի է անչափահաս երեխաներին զինվորների վերածելով։ Միայն ԱՄՆ –ում նրանք ունեն ավելի քան 30.000 անդամ։ Այս խմբավորման անդամներին կարելի է ճանաչել հատուկ դաջվածքներից։
1. Յակուձա
Յակուձան կորեական և ճապոնական մաֆիան է։ Այն շատ է տարբերվում մյուսներից։ Յակուձաները ունեն օֆիսային շենքեր և նույնիս հայտարարություններ են տալիս թերթերով։ Նրանք միշտապես կրում են սև կոստյումներ և հիմնականում խառնվում են քաղաքական գործերի մեջ։ Չնայած դաժան և անխնա լինելուն, յակուձաները առաջիններից էին, որվքեր օգնություն ցույց տվեցին 2011 թվականի ցունամիից տուժածներին։