Ահա, թե ինչ են աշակերտներն ուտում աշխարհի տարբեր երկրների դպրոցներում

Դեռ 2014 թվականին Associated Press-ը որոշել էր բացահայտել, թե լանչին ինչ են սովորաբար ուտում Ամերիկայի և աշխարհի մի քանի այլ երկրներում դպրոցականները։

Լրատվականի լուսանկարիչները ուղևորվեցին տարբեր ուղղություններով՝ Ասիա, Եվրոպա, Աֆրիկա և Հարավային Ամերիկա։ Նրանք պարզեցին, որ պետությունների մեծ մասի դպրոցներում սնունդ չի վաճառվում, իսկ որտեղ էլ որ վաճառվում է, ապա համարվում է «պրեմիում» դասի ուտելիք։

Չնայած Ամերիկայում աշակերտները դպրոցում են լանչ անում, շատ այլ երկրներում նրանք ստիպված են կա՛մ տուն գնալ լանչի ժամին, կա՛մ էլ տանը պատրաստված որևէ ուտելիք բերել իրենց հետ։

Փարիզ, Ֆրանսիա․ շոգեխաշած գայլաձուկ, տապակած կանաչ լոբի և փարիզյան սունկ։

Լամբերսար, Ֆրանսիա․ ևս մի ֆրանսիական «շքեղ» լանչ՝ բրինձ, սալմոն ձուկ, ռատատույ, մի կտոր հաց, աղցան, նարինջ և դոնաթ։

Բամակո, Մալի․ տապակած դոնաթներ, սակայն գրեթե բոլոր աշակերտները նախընտրում են լանչը տանը անել։

Բուենոս Այրես, Արգենտինա․ կարտոֆիլ և տապակած մսով կարկանդակ։

Բուենոս Այրես, Արգենտինա․ հացով և ձվով տապակված հավի մսով բրինձ։

Բարսելոնա, Իսպանիա․ բանջարեղենային ապուր, տավարի կրծքամիս, աղցան, մի կտոր հաց, նարինջ կամ բանան և ջուր։

Մադրիդ, Իսպանիա․ ձվածեղ, բանջարեղենային ապուր, բանանի յոգուրտ և ջուր։

Լոնդոն, Մեծ Բրիտանիա․ աջ կողմում գտնվող լանչը բաղկացած է մակարոնով փլավից, թարմ բրոկոլիից, մի կտոր հացից և սեզոնային թարմ մրգերից։ Իսկ մյուս տարբերակն էլ ներառում է թարմ բրոկոլիով և բրնձով բանջարեղենային չիլի, քաստարդ կոչվող խյուսով պատված թխվածք և բանան։

Հին Հավանա, Կուբա․ բրինձ, հավի քրոքեթներ, մի կտոր թարո բույսի արմատ, դեղին ոլոռով ապուր, տապակած բանան և նարնջի հյութ։

Կիտո, Էկվադոր․ խոզապուխտով, հանրով, լոլիկով և հազարի տերևներով սենդվիչ, բնական հյութ և խնձոր։

Սինգապուր․ թարմ պատրաստված առողջարար աղցաններ, բացի այդ՝ օրը մի քանի անգամ աշակերտներն ուտում են մրգեր, տնական հաց, լոբազգիներ, ապուր և գարի։

Ջակարտա, Ինդոնեզիա․ բրինձ, մսով ապուր, թոֆու և թարմ բանջարեղեն։

Ջամմու, Հնդկաստան․ կառավարական դպրոցի երեխաները շարքով կանգնած սպասում են կեսօրին անվճար տրվող ուտելիք՝ քաղցր բրինձ ստանալուն։

Ռավալպինդի, Պակիստան․ աշակերտների մեծ մասը տնից են ուտելիք բերում։ Սովորաբար նրանք ուտում են ձու, հավի միս, հաց, բրինձ կամ մակարոն։

Սիեթլ, ԱՄՆ․ տապակած հավի մսով սենդվիչ, եգիպտացորենով աղցան, թարմ գազար և պահածոյացված տանձ կամ խնձորապուր։

Սիեթլ, ԱՄՆ․ լանչի մեկ այլ տարբերակ․ հավի մսով աղցան, մի կտոր հաց, թարմ կարմիր բիբար, ոլոռ, եգիպտացորեն, լոբի և համեմով սոուս։

 

 

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում