
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայացրած ծխախոտի դեմ պայքարի ծրագիրն ընդունվել է: Ալթունյանը առաջարկել էր հանրային վայրերում արգելել ծխելը, իսկ արգելված հանրային վայրերում ծխելը թույլատրելու դեպքում 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով տուգանել տարածքի սեփականատիրոջը:Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ ծրագիրը ներկայացնելուց հետո վարչապետն արձագանքեց. «Նենց որ քիչ ծխեք»: