5 Խոսե Էդուարդո դոս Սանտոս, Անգոլայի նախագահը, 20 միլիարդ դոլար
Խոսե Էդուարդո դոս Սանտոսը երիտասարդ հասակում միացավ ազատագրական բանակին ու կռվեց անգոլացի տեղացիների կողքին՝ պայքարելով պորտուգալացիների դեմ։ Այն ժամանակ մի քանի սերունդներ շարունակ պորտուգալացիներն իշխանություն ունեին Անգոլայի նկատմամբ, և ինչպես Եվրոպայի կողմից կառավարվող շատ երկրներ, Անգոլան ատում էր այն։ Սանտոսը շուտով արագորեն սկսեց առաջ գնալ իր դիրքով, ու երբ նա և իր տղաները հաղթեցին, նա իշխանությունն իր ձեռքն առավ։
4 Հասան Բոլկիահ, Բրունեյի սուլթանը, 20 միլիարդ դոլար
Ահա մի քանի թվեր Բրունեյի սուլթանի կարողության իրական չափը պատկերացնելու համար։ Սուլթանը 7000 մեքենաներ ունի, այդ թվում՝ «Rolls Royces», «Mercedes» և «Ferrari»։ Սա նշանակում է, որ 134 տարի նա կարող է ամեն շաբաթ այլ մեքենա վարել և 19 տարի ամեն օր տարբեր մեքենաներ վարել։ Բացի այդ, նա ապրում է աշխարհի ամենամեծ՝ 1800 սենյակներից բաղկացած առանձնատանը։ Ասում են նաև, որ այս սուլթանը նաև իր սեփական ստրուկն ունի։
3 Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյան, Միացյալ Արաբական Էմիրությունների էմիր, 23 միլիարդ դոլար
Սաուդյան Արաբիայի էմիրը գրեթե 80 տարեկան է։ Նրա կարողությունը, ինչպես և Մերձավոր Արևելքի շատ առաջնորդների կարողությունները դիզվել են նավթի շնորհիվ, սակայն ալ-Նահյանը նաև իր ֆինանսական կարողությունները կարողացել է կրկնապատկել 600 միլիարդ դրամի միջազգային ներդրումների շնորհիվ։
2 Բհումիբոլ Ադուլյադեջ, Թաիլանդի արքան, 30 միլիարդ դոլար
1 Վլադիմիր Պուտին, Ռուսաստանի նախագահը, 70 միլիարդ դոլար
Եթե Պուտինի կարողությունը ցուցանիշ է, ապա Ռուսաստանն անկասկած գերտերություն կարելի է համարել։ Պուտինի կարողությունը մոտավորապես 70 միլիարդ դոլար է հաշարկվում, որը կուտակվել է նավթի, բնական գազի շնորհիվ։ Ինչևէ, Պուտինի պաշտոնական աշխատավարձը՝ որպես նախագահ, կազմում է 175.000 դոլար։