Մաղադանոսը մեր սիրելի համեմունքներից մեկն է: Մաղադանոսը շատ լավ օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ:
Բաղադրիչներ
1 լիտր ջուր
5 ճաշի գդալ մաղադանոս
Պատրաստման եղանակը
1 Կտրատեք թարմ մաղադանոսը:
2 Մեկ լիտր ջուր եռացրեք կաթսայի մեջ:
3 Վերցրեք կաթսան կրակից և ավելացրեք մաղադանոսը:
4 Թողեք այդպես 15-20 րոպե:
Մաղադանոսով նիհարեցնող թեյը կարելի խմել և՛ տաք, և՛ սառը վիճակում: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել կիտրոն կամ կիտրոնի հյութ: Խմեք 250 մլ՝ ուտելուց 20 րոպե առաջ:
Պետք է խմել երկու շաբաթ, հետո պետք է մեկ ամիս դադար տալ: Մաղադանոսի օգնությամբ նիհարելը կտա իր արդյունքները, այն ավելի արդյունավետ կդառնա, եթե օգտագործեք նաև ցածր կալորիականությամբ ուտելիք:
Այս ձևով նիհարելուն անցնելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Մեծ քանակությամբ մաղադանոս օգտագործելն արգելված է միզամուղային համակարգի խրոնիկ հիվանդույթուն ունեցողներին, ինչպես նաև հղիներին: