Կանաչ ծիլեր` Խոսրովի անտառում

ԱՄՆ-ից ժամանած փորձագետ, անտառային գենետիկայի մասնագետ Էնդրյու Բաուերն ասել է, որ Խոսրովի անտառում, քամու պատճառով, հրդեհը շատ արագ է տարածվել, ինչի արդյունքում ծառերին եւ բուսածածկ տարածներին հասցված վնասը մակերեսային է եղել։

«Բարեբախտաբար ծառերի արմատները պահպանվել են։ Դրանց վրա նոր կանաչ ճյուղեր կան։  Կարծում ենք, որ անտառի վերականգնումը ինքնըստինքյան կարող է տեղի ունենալ, եւ որեւէ միջամտության անհրաժեշտություն չի լինի: Հրդեհից հետո երեք շաբաթ է անցել, եւ արդեն իսկ կանաչ ծիլեր կան։ Դա խոսում է այն մասին, որ հաջորդ գարնանը բուսածածկը ամբողջովին կվերականգնված կլինի, իսկ ծառերի վերականգնումը ավելի երկար ժամանակ կպահանջի, քանի որ արմատներից նոր ճյուղեր պետք է դուրս գան»։

Հիդրոլոգ Դանա Բաթլերն էլ նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ անտառը սկսել է վերականգնվել, այդուհանդերձ, որոշ քայլեր անհրաժեշտ է կատարել։

«Ճիշտ է, այս դեպքում հավելյալ միջոցների անհրաժեշտություն չկա, բայց պետք է մտածել հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները կանխելու կամ մեղմելու մասին»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը.

http://www.mediamax.am/am/news/special-report/25082/

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում