Բոլոր ծնողներն էլ ցանկանում են, որ իրենց երեխան լինի բարի, խելացի, քաղաքավարի։ Չնայած նրանք կարծում են, որ իրենց կողմից տրվող խորհուրդներն իդեալական են, իրականում դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի ձևավորման վրա։
Ահա 10 բան, որ անպայման պետք է սովորեցնեք ձեր երեխային մինչ նրա 10 տարեկան դառնալը։
10. Սովորեցրեք ձեր երեխային, որ ոչ թե պետք է հարգել միայն մեծերին ու կանանց, այլ բոլորին՝ անկախ սեռից, տարիքից և այլ գործոններից։
9․ Սխալներ անելու համար երբեք մի հիասթափեցրեք ձեր երեխային։
8․ Հիշեք՝ գիտելիքներն ավելի կարևոր են, քան գնահատականները։ Նույնը սովորեցրեք ձեր երեխային։
7․ Երեխան պետք է իմանա, որ ծնողներն իր թշնամիները չեն, և ցանկացած հարցով կարող է և պետք է դիմի հենց նրանց։
6․ Սովորեցրեք երեխային, որ կարողանա հարկ եղած դեպքում պաշտպանվել։
5․ Ուրիշին հաճոյանալու համար ոչ մի դեպքում չի կարելի վատ արարքներ գործել։
4․ Եթե որևէ բան պարզ չէ, ապա հարցեր տալու մեջ ամոթ բան չկա։
3․ Սովորեցրեք, որ պետք չէ վախենալ ուշադրության կենտրոնում գտնվելուց։ Սեփական առողջությունն ամեն ինչից թանկ է։
2․ Իսկ շրջակա միջավայրին ու, առհասարակ, բնությանը միշտ է պետք հարգել։
1․ Սովորցրեք, որ պետք եղած ժամանակ երեխան չամաչի «ոչ» ասելուց։