«Ты супер!» նախագծի մասնակից Սաբինա Մանվելյանը՝ Վանաձոր քաղաքից, անցել է մրցույթի հաջորդ փուլ: Նրա օգտին քվեարկել են ժյուրիի երեք անդամները՝ Վիկտոր Դրոբիշը, Մարգարիտա Սուխանկինան և երգչուհի Յոլկան:
Սաբինան փայլուն կատարել է Պոտապ և Նաստյա Կամենսկիխի «Բում-բում տիկի բայ»:
«Ես ձեզ սիրում եմ, Շնորհակալություն», — ասել է Սաբինան կատարումից հետո: Հաղորդավարի հարցին, թե ինչ է զգում, աղջիկը պատասխանել է. «Սա շոկ է, սա ադրենալին է, ես ձեզ շատ եմ սիրում, շնորհակալություն այս հնարավորության համար»: