Լոռու մարզի Սարչապետ համայնքում նախօրեին բռնկված հրդեհի հետևանքով տուժած սեփականատերը մի քանի միլիոն դրամի վնաս է կրել: Երեկ՝ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17-ին, Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Սարչապետ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր, այսօր առավոտյան արդեն հրդեհաշիջման աշխատանքներին են ներգրավվել ևս 10 փրկարար ու 2 հրշեջ մեքենա: Ողջ գիշեր հրշեջները պայքարել են հրդեհի մարման ու տարածման դեմ:
Նախնական տվյալներով ամբողջությամբ այրվում է Յուրիկ Բարսեղյանին պատկանող պահեստը (մոտ 740 ք.մ), 12 000 հակ անասնակեր, մոտ 15տ. կարտոֆիլ, «ВАЗ 2106» մակնիշի առանց պ/հ չշահագործվող ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվում են քանդման և մարման աշխատանքներ, սահմանվել է հերթապահություն՝ 2 մարտական հաշվարկով:
Այսօր առավոտյան քանդման եւ մարման աշխատանքներ իրականացնելիս այրված վիճակում հայտնաբերվել է թվով 5 հորթ:
Աղբյուրը՝ armtimes.com