Ռուսական ՆՏՎ ալիքի եթերում շարունակվում է «Ты-Супер! Танцы» շոուն։
5-րդ թողարկմանը մենք վերջապես տեսանք գյումրեցի զույգին՝ 17-ամյա Դավիթ Այվազյանին եւ 16-ամյա ԱՍտղիկ Մխիթարյանին։ Նրանք ժողովրդական պար են պարել, որը զարմացրել է ժյուրիին՝ ի դեմս Եգոր Դրուժինինին, Անաստասիա Զավորոտնյուկին, Եվգենի Պապունաշվիլիին, Քրիստինա Կրետովային։
Նրանք 4-ն էլ գովեցին զույգին եւ կանաչ լույս տվեցին հաջորդ փուլ։ Բեմում նրանց շնորհավորեց գյումրեցի կինոռեժիսոր Կարեն Հովհաննիսյանը, որի զարմիկն, ի դեպ, համարի խորեոգրաֆն էր։ Զույգը մրցույթին եկել է մանկավարժ Շուշանիկ Ալեքսանդրանյանի հետ։