Հետաքրքիր փաստեր երազնների մասին …

Երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք: Երազներում հաճախ տեսնում ենք անծանոթ մարդկանց, որոնք որոշակաի դերեր են խաղում: Իրականում նրանք բոլորը գոյություն ունեն: Մեր ենթագիտակցությունը հիշում է բոլոր մարդկանց, որոնց մենք երբևէ տեսել ենք:

Օրինակ’ այսօր տեսած երազի մարդասպանը կարող է այն վարորդը լինել, որին Դուք տեսել եք, երբ չորս տարեկանում մայրիկի հետ գնում էիք հյուր: Եվ քանի որ ամեն օր մենք տեսնում ենք հազարավոր դեմքեր, մեր երևակայությունը դրանք հորինելու կարիք չունի, նա ուղղակի վերցնում է արդեն գոյություն ունեցող կերպարների:

Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Ոչ կույր մարդկանց 12% տեսնում է միայն սև ու սպիտակ երազներ: Մնացած մարդիկ տեսնում են գունավոր երազներ: Բացի այդ, մարդիկ սովորաբար միմյանց նման իրավիճակներ են տեսնում /դեպքեր դպրոցում, հետապնդման մեջ լինել, վազել, ընկնել, կենդանի մարդուն մահացած տեսնելը, վթարներ, սեքսուալ բնույթի երազներ և այլն/: Մինչև այժմ դժվար է ասել’ արդյոքերազները /դաժանություն, մահ և այլն/ ավելի շատ գունավոր երազներ տեսնող մարդու էմոցիոնալ դաշտի վրա են ազդում, թե սև ու սպիտակ երազներ տեսնող մարդկանց:

Երազները ունեն ոչ ակնհայտ իմաստ: Երազները խոսում են սիմվոլների օգնությամբ:
Դրանք նման են բանաստեղծության, որտեղ, օրինակ, մրջյունը նշանակում է շատ աշխատասեր մարդ: Մենք երբեք չենք համեմատում նույնը նույնով.: Այնպես էլ երազները երբեք նույնը նույնով չեն արտահայտում: Փնտրեք սիմվոլների մեկնաբանման Ձեր անձնական տարբերակը:

Արտաքին աշխարհի ազդեցությունը երազի վրա: Այս երևույթի հետ շատերս առնչվել ենք, երբ իրական աշխարհի ազդակները, ձայները կամ շարժումները տեղափոխվում են երազի մեջ: Օրինակ, երբ դուք ծարավ եք, ապա շատ հնարավոր է, որ երազում նույնպես ծարավ լինեք կամ ջուր խմեք:

Երազ տեսնելիս մարդը պարալիզվում է: Սրա ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ ուղեղը պաշտպանում է մարմինը վնասվածքներից, որպեսզի երազում տեղի ունեցող շարժումները մարդը չկատարի նաև իրական աշխարհում և չվնասի իրեն:

Մղձավանջներ: Մղձավանջներ տեսնելու պատճառներից մեկը ենթագիտակցության
ազդակներն են մարդուն’ գոյություն ունեցող /գուցե թաքնված/ խնդիրների մասին զգուշացնելու
համար:

Այլ փաստեր:

Խռմփացնելիս մարդը երազ չի տեսնում:

Երեխաները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկանը: Իսկ 3-8 տարեկանում երեխաները ավելի շատ մղձավանջներ են տեսնում, քան հասուն մարդիկ:

Տղամարդիկ ավելի հակված են երազներ տեսնել այլ տղամարդկանց մասին, իսկ կանայք երազներում տեսնում են հավասարապես և’ կանաց, և’ տղամարդկանց:

Երազների տևական բացակայության ռեկորդը 18 օր, 21 ժամ, 40 րոպե է: Ռեկորդակիրը այդ ընթացքում բողոքել է տեսողության վատացումից, խոսքի հետ կապված խնդիրներից, կոնցենտրացիայից և հիշողությունից, ինչպես նաև պարբերաբար հալուցինացիաներ է ունեցել:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում