
Հայկական LENZ ընկերությունը ստեղծել է Ktav կոչվող հավելված, որը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում ցանկացած լուսանկար վերածել հայ հայտնի նկարիչների ոճերով պատկերված գեղանկարների: Անհրաժեշտ է ընդամենը ընտրել լուսանկարը և ոճը:
Տվյալ պահին հավելվածում առկա են հետևյալ նկարիչների ոճերը՝
- Մարտիրոս Սարյան
- Ժան Գարզուն
- Արշիլ Գորկի
- Հակոբ Հակոբյան
- Վրույր Գալստյան
- Մինաս Ավետիսյան