Բաղադրությունը
- 250 գր. խաշած միս,
- 2-3 հատ կարտոֆիլ,
- 2 հատ վարունգ,
- 4 ձու,
- 0,5 բաժակ կանաչ սիսեռ,
- 1 հատ գազար,
- մայոնեզ,
- աղ
Պատրաստման եղանակները
Խաշած միսը մանր կտրատել խորանարդի ձևով: Կարտոֆիլը, գազարը և ձուն նույնպես կտրատել մանր խորանարդիկների ձևով: Ավելացնել կանաչ սիսեռը, լցնել մայոնեզը և խառնել: