Բաղադրությունը
5-6 հատ բողկ
2 հատ թարմ վարունգ
2 հատ խաշած ձու
5 հատիկ կանաչ սոխ
սամիթ
թթվասեր
աղ, սև պղպեղ:
Պատրաստման եղանակները
Վարունգը կեղևազրկել և կտրատել: Բողկը լվանալ, բաժանել երկու մասի և կտրատել: Կտրատել նաև խաշած ձուն, սոխը և սամիթը: Աղցանի վրա ավելացնել թթվասեր, աղ և սև պղպեղ, զանգվածը խառնել և մատուցել: Բարի ախորժակ: