Սոդայի հակամակաբուծային հատկությունները հարաբերականորեն վերջերս են հայտնաբերվել, բայց այսօր սոդայով աղիների մաքրումը մակաբույծներից առանձնակի տարածում է գտել:
Սոդայի ազդեցությունը աղիքային մակաբույծների վրա
Ժամանակակից այլընտրանքային ուսումնասիրությունները հաստատում են, որ սոդան չեզոքացնում է օրգանզմում թթուների ավելցուկը և ակտիվացնում է դրա ներքին ալկալային պահուստները: Ալկալային միջավայրը ոչնչացնող ազդեցություն է ունենում մակաբույծների վրա:
Տնային պայմաններում իրականացվող այս մաքրումը հնարավորություն է տալիս վերացնել հելմինտների հասուն առանձնյակաները և թրթուռները, նաև կենսագործունեության վնասակար մթերքների մոտ 70%-ը և այն էկոլոգիական տոքսինները, որոնք ստամոքսաղիքային տրակտում են հայտնվել արտաքին միջավայրից:
Մակաբույծների դեմ հետանցքային մաքրումն իրականացվում է 3 փուլով:
Առաջին փուլ՝ մաքրող հոգնա
Մաքրումն իրականացվում է Էսմարխի բաժակով: Այն ավելի հեշտ է ձեռք բերել դեղատնից, բայց կարելի է նաև ինքնուրույն պատրաստել ջերմակի, ռետինե (կամ սիլիկոնե) խողովակի և լվացքի սեղմակի միջոցով: Տանձ-ներարկիչը, որը հավանաբար յուրաքանչյուր տանը կա, այդ նպատակը վատ կկատարի:
Մաքրող հոգնան հետևյալ սխեմայով են անում՝
1. Մարդու կազմվածքից կախված՝ վերցնում են 1-2 լ եռացած ջուր: Ավելացնում են 1-2 ճ. գ. աղ. այն անհրաժեշտ է, որպեսզի ջուրը լվա աղիները՝ չներծծվելով դրանց պատերի մեջ:
2. Աղաջուրը լցնում են հոգնայի գործիքի մեջ: Մի քանի վայրկյանով բացում ենք ծորակը (կամ հանում են լվացքի սեղմակը ջերմակի օգտագործման դեպքում), որպեսզի ջուրը սարքի միջից հանի խողովակում եղած օդը:
3. Ծնկած կռանում են կամ պառկում են ձախ կողմի վրա: Բաժակի ծայրին (կամ ռետինե խողովակի ծայրին) վազելին կամ բուսական յուղ են քսում, դանդաղ մտցնում են հետանցքը:
4. Աղաջրով սարքը վեր են բարձրացնում և սկսում են դանդաղ պտտել ծորակը՝ պարունակությունը լցնելով հաստ աղու մեջ: Անհրաժետ ծավալի ջուր լցնելուց հետո ծայրակալը հանում են:
5. Ջուրը պահում են 5-10 րոպե: Այդ ընթացքում պառկում են մեջքի վրա և խորը շնչում որովայնով: Հետո գնում են զուգարան և անցնում երկրորդ փուլին
Երկրորդ փուլ՝ սոդայով հոգնա
1. Մոտ 800 մլ նախապես եռացրած և սառեցրած ջուրը ևս մեկ անգամ դնում են կրակի վրա, ավելացնում են 1 ճ. գ. սոդա և լուծույթի ջերմաստիճանը հասցնում են 38-40 աստիճան Ցելսիուսի:
2. Հոգնան անում են առաջին փուլի պես:
3. Սոդայով լուծույթը աղիների մեջ պահում են կես ժամ:
Սոդայով առաջին հոգնաները հնարավոր է ուղեկցվեն չափավոր ցավով: Մասնագետների պնդմամբ՝ ցավը վկայում է մակաբույծների առկայության և դրանց բնակության մշտական վայրը լքել չցանկանալու մասին:
Երրորդ փուլ՝ երկրորդ մաքրող հոգնա
Երրորդ փուլում անում են առաջինի նման մաքրող հոգնա: Ավելի լիարժեք արդյունքի համար կարելի է պրոցեդուրայի համար օգտագործվող ջրի մեջ մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել: Աղով-կիտրոնով ջուրը պահում են 5-10 րոպե, որից հետո դատարկում են աղիները:
Կախված մակաբույծներով վարակվածության մակարդակից՝ մակաբույծներից եռափուլ մաքրումն իրականացնում են ամեն օր 8-10 անգամ կամ մեկ օր անց: Պրոցեդուրայի իրականացման համար կպահանջվի մեկուկես ժամից ոչ ավել:
Հակառակ ազդեցությունը չստանալու համար մաքրումն անում են՝ հետևելով որոշակի կանոնների՝
1. Ջրի ջերմաստիճանը: Տաք ջուրը թուլացնում է աղիները, ինչի հետևանքով՝ տոքսինները հանելու փոխարեն՝ հնարավոր է դրանց ակտիվ ներծծում առաջացնել: Սառը ջուրը չափազանց սառեցնում է փոքր կոնքի օրգանները, ինչը կարող է քրոնիկական վարակների սրացում առաջացնել: Ուստի առաջին և երկրորդ մաքրող հոգնաների համար օպտիմալ է համարվում ջրի սենյակային ջերմաստիճանը՝ 20-24 °С տաքության: Իսկ սոդայով հոգնայի համար օգտագործում են ավելի տաք ջուր՝ մոտ 38-40°C տաքության: Տաք ջրում սոդան առավելագույնս դրսևորում է իր օգտակար հատկությունները:
2. Ներմուծման արագությունը: Աղիների մեջ ջուրը լցնելը չպետք է անհարմարության զգացում առաջացնի: Չափազանց արագ լցնելն առաջացնում է ուղիղ աղու կտրուկ երկարացում, ինչի հետևանքով ցավային զգացողություններ են առաջանում, որոնք արգելափակում են լյարդի, երիկամների, իմունային համակարգի աշխատանքը: