Ջրառատ գյուղում խիստ լարված է, կրակել ու դանակահարել են…

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչներըզինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

Zham.am-ը կապ է հաստատել Ջրառատում միջադեպին ծանոթ բնակիչների հետ, որոնք էլ մանրամասներ են հաղորդել հարձակումից տուժած քաղաքացիներից. «Մի դպրոցական 16 տարեկան տղայի նեղել են հետևից ընկել են: Տղան, բնականաբար, զանգել է իր բարեկամներին, որովհետև դպրոցական երեխա է: Նրանք եկել են որպեսզի տեսնեն, թե ինչ է եղել, ու այդ պահին գյուղապետարանից բազմաթիվ մարդիկ զենքով, ավտոմատով հայտնվում են շենքի դիմաց ու հարձակվում այդ մարդկանց վրա»:
«Մեկին գցել են գետնին ու դանակով մի քանի հարվածներ հասցրել, այս պահին վիրահատում են, իսկ 16-ամյա տղային, դպրոցական տղային, լոմով խփել ջարդել են թևը: Բավականին բարդ կոտրվածք է», – ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ մեկ ուրիշին էլ «վիրավորել են ոտքից, ավտոմատով են կրակել, և լոմի հարված գլխին, վիրահատում են: Մյուսն էլ գլխին լոմի հարված է ստացել»:
Ջրառատի բնակիչներից մեկն էլ հայտնեց, որ «ավտոմատով զինվածները՝ դրանք բոլորը նույն մարդիկ են, ովքեր նախորդ օրը կրակել էին, դրանք բոլորը և գյուղապետը դրանց մեջ է մտնում»:
Zham.am http://zham.am/?p=5448&l=am

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում