Վանաձորի ներկա և հնարավոր տուրիստական գրավչությունները

ՀՀ կառավարությունն երկրի զարգացման առաջնահերթություններից է համարում մարզերում և քաղաքներում զբոսաշրջության կամ ինչպես միջազգային տերմին է կիրառվում՝ տուրիզմի զարգացման: Բոլոր համայնքները, որոնք ունեն տուրիզմի զարգացման ներուժ, իրենց հնգամյա զարգացման ծրագրում ներառել են զբոսաշրջության զարգացման հեռանկարները և պլանավորել են այդ ուղղությամբ գործնական քայլեր:

Վանաձոր համայնքը ևս մշակել է տուրիզմի զարգացման ծրագիր ՀՀ կառավարության կողմից սահմանված չափորոշիչներով: Այդ ծրագիրը հիմնվում է յոթ ՛՛սյուների՛՛ վրա, որոնք կարող են իրենց վրա կրել տուրիզմի զարգացման ողջ ՛՛ծանրությունը՛՛, ինչպես նաև կանխատեսվող մի քանի հարյուր աշխատատեղերի համար ենթակառույցների ստեղծումը:

1. ՄԱՅՄԵԽԻ ՃՈՊԱՆՈՒՂԻ
Ըստ հիմնավոր հաշվարկների ճոպանուղու գործարկման և նրան կից սպորտային-տուրիստական 250 տեղանոց կենտրոնի և սպասարկման այլ ենթակառույցների կառուցման համար կպահանջվի շուրջ 4 մլրդ 700 մլն դրամ: Ճոպանուղին , ըստ նախագծանախահաշվային տվյալների, կունենա 1460 մ երկարություն և 2800 մ սահուղի և կկառուցվի չորս փուլով:

2. ՎԱՆԱՁՈՐԻ ԿԻՐՃԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Նախկինում Վանաձորի կիրճը եղել է տուրիզմի և ճամբարականների հերթափոխային հանգստի գոտի: Սովետական տարիներին այս կիրճում գործել են հանրահայտ «Արտեկ»,«Աստղիկ», «Եղնիկ», «Շինարար» և այլ ճամբարներ ու հանգստյան տներ: Ներկայումս կիրճում գործում են Գուգարաց թեմի հովանու ներքո միայն «Ծիծեռնակ» և Հրանդ Դինքի անվան «Կռունկ» ճամբարները: Ծրագրով նախատեսվում է կառուցել ներառական ճամբար, իսկ մնացյալ ճամբարների վերականգնման համար կանխատեսվում են մասնավոր ներդրումներ: Նախատեսվում է իրականացնել գետի հունի մաքում շուրջ 2.5 կմ երկարությամբ, հանգստյան համար նոր տաղավարների տեղադրում և 2.3 կմ երկարության ճանապարհի ասֆալտապատում: Այս նպատակով ծրագրի արժեքը կկազմի շուրջ 290 մլն դրամ:

3. ՎԱՆԱՁՈՐԻ ԼՃԵՐԻ ԿԱՍԿԱԴԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Նախկինում արհեստական այս լճերի կասկադն օգտագործվել է որպես քիմկոմբինատի հովացման կայան: Սակայն նրա ճարտարապետական լուծումն այնպես է տրված, որ լճերի կասկադը հնարավոր է օգտագործել նաև որպես հանգստի գոտի: Լճերի շրջակայքի շուրջ 14 հա տարածքը բարեկարգելուց հետո նախատեսվում է լճերից 1-ում ստեղծել երգող շատրվանների համալիր: 2-ում նախատեսվում է ստորջրյա լաբիրինթոս, 3-ում կստեղծվի թիավարության կենտրոն: Այս նպատակով ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 500 մլն դրամ:

4. «ԹԱԳԱՎՈՐԱՆԻՍՏ»- ՔԱՂԱՔԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ԹԱԳԱՎՈՐԱՆԻՍՏ»-ը բրոնզեդարյա հնավայր է Վանաձոր քաղաքի «Դիմաց» կոչվող բարձրադիր թաղամասում (Ք.ա. 3-2 հազարամյակ)։ Տարբեր ժամանակներում իրականացվել են հատվածային պեղումներ: Հնավայրը ներկայացնող բլուրն ունի 1519 մ բարձրություն և գտնվում է Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման տեղում: Պեղումների արդյունքում գտնվել են բրոնզե զենքեր (դաշույններ, նիզակի ծայրեր, նետասլաքներ), զարդեր (ապարանջաններ, ագատից, սարդիոնից, մածուկից ուլունքներ), վանակատից ու ոսկրից պատրաստված գործիքներ, սև կամ դեղնակարմրաերանգ, կոպիտ, անփայլ և փայլեցված, մեծ մասամբ երկրաչափական նախշերով զարդարված կավե ամաններ (կճուճներ, քրեղաններ)։ Հնավայրը դեռևս լավ ուսումնասիրված չէ։ Թագավորանիստից գտնված նյութերը պահվում են Կիրովականի երկրագիտական, մասամբ նաև՝Հայաստանի պատմության պետական թանգարաններում։
Հնագիտական տուրիզմի զարգացման նպատակով կանխատեսվում է ստեղծել Թագավորանիստի թանգարան: Քանի որ դեպի թագավորանիստ տանող ճանապարհն անցնում է հանրահայտ Թթու ջուր հանգստի գոտիով, նախատեսվում է բարեկարգել նաև այդ հատվածը: Այս նպատակով ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 343 մլն դրամ:

5. ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԱՐԴԻԱԿԱՆՑՈՒՄ
Զբոսայգին, որը զբաղեցնում է շուրջ 4.3 հա տարածք կարիք ունի արդիականացման: Նախատեսվում է կառուցել սահադաշտ, բացօթյա ամֆիթատրոն, շատրվաններ և այլ դիտարժան ու կիրառական օբյեկտներ: Այս նպատակով ծրագրի արժեքը կկազմի շուրջ 215 մլն դրամ:

6. ՀԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԺԱՄԱՅԻՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Քաղաքի գլխավոր հրապարակի արտաքին տեսքի և կանաչապատման միջոցով ճարտարապետական միջավայրի բարելավմանը , շատրվանների արդիականացմանը զուգահեռ նախատեսվում է նախկինում Կիրովի արձանի պատվանդանի տեղում կառուցել 17 մ բարձրությամբ ժամային աշտարակ: Այս նպատակով ծրագրի արժեքը կազմում է շուրջ 452 մլն դրամ:

Ամբողջական հոդվածը.

http://www.armweeklynews.am/n/na/10/a884.php

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում