Ջիգարխանյանը ոչ երիտասարդ կնոջ հետ է ուզում միանալ, ոչ էլ 1-ին կնոջ (տեսանյութ)

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը խոստովանել է, որ իրենից 44 տարի երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ամուսնությունը մեծ սխալ է եղել: Նա այդ մասին նշել է «Пусть говорят» հաղորդման ժամանակ: Դերասանը դուրս է գրվել հիվանդանոցից, իրեն լավ է զգում եւ պատրաստում է իր հետագա քայլերը: Հաղորդման ընթացքում նա խոսել է Վիտալինայի հետ հարաբերությունների մասին:

«Ինձ համար սա ողբերգություն է: Մեր տարիքային տարբերությունը շատ մեծ էր՝ 50 տարի, սա արդեն գրեթե ողբերգություն է, եւ մենք միմյանց ընդառաջ գնացինք, կարծես թե, մենք ուզում էինք դա: Ես չեմ հրաժարվում իմ ոչ մի որոշումից, բայց, եթե մարդը գող է…»,- ասել է նա:

Ջիգարխանյանը հայտնել է, որ պատրաստվում է կարգի բերել գործերն իր անունը կրող թատրոնում, որի տնօրենի պաշտոնից Վիտալինան օրերս, իր դիմումի համաձայն, հեռացել է: Դերասանը հաստատել է, որ ցանկանում է ամուսնալուծվել երկրորդ կնոջից, սակայն առաջին կնոջ՝ Տատյանա Վլասովայի մոտ չի վերադառնա: Հաղորդավար Դմիտրի Բորիսովի դիտարկմանը, որ, քանի որ Վիտալինան վերցրել է նրա տները, նա կարող է ժամանակավորապես ապրել Տատյանա Վլասովայի հետ այն տանը, որն իրենց երկուսին է պատկանում, Ջիգարխանյանն ասել է.

«Տղաս պետք չէ անել դա: Մի համոզիր ո՛չ ինձ, ո՛չ նրան: Սա իմ կյանքի ամենացավոտ էջն է, եւ կարծում եմ՝ նաեւ նրա կյանքի»,- ասել է նա:

Հաղորդման վերջում զանգահարել է Տատյանա Վլասովան եւ նույնպես նշել, որ պետք չէ փորձել միավորել իրենց:

«Пусть говорят»-ի տաղավարում է եղել դերասանի մտերիմ ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: Նա այն անձանցից է, որոնց Վիտալինան օրեր առաջ մեղադրել էր ամուսնուն առեւանգելու մեջ: Սողոմոնյանը նշել է, որ Արմեն Ջիգարխանյանին կօգնեն լուծել բոլոր խնդիրները, ու նա անտուն չի մնա:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում