Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը նոյեմբերի 17-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջին կանոնավոր թռիչքն է իրականացրել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:
Թռիչքներն իրականացվելու են «Արամ Խաչատրյան» անունը կրող Boing 737-500 տիպի օդանավով, շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:
Նյութի աղբյուրը՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ֆեյսբուքյան էջ