Առաջին սեռական փորձից է կախված է հետագա կյանքը. գիտնականներ (18+)

Առաջին սեքսից ստացած զգացողությունները լուրջ ազդեցություն են ունենում մարդու հետագա կյանքի վրա, առաջին հերթին՝ անձնական: Ընդ որում, առաջին սեռական մերձեցումն իր ազդեցությունը կունենա բոլոր այն ոլորտներում, որտեղ մարդը կփորձի գտնել իրեն: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ-ի գիտնականները:

sexy virgin սեքսոտ կույս

Միսիսիպիի և Թենեսի համալսարանների աշխատակիցները պարզել են, որ այն մարդիկ, ում առաջին սեռական փորձը հաջող է անցել, հետագայում ինտիմ կյանքից ավելի շատ են հաճույք ստացել, քան նրանք, ում կուսությունից զրկվելը հիշողության մեջ վառ չի տպավորվել: Ընդ որում՝ առաջինները հետագայում ավելի քիչ են տառապել, այսպես կոչված, «սեռական ընկճախտից»:

Սոցիոլոգները սեռական առաջին փորձի և հետագայում սեռական կյանքից բավարարվածություն ստանալու թեմայով հարցումներ են կատարել 206 կանանց և 113 տղամարդկանց շրջանում: Կամավորներին առաջարկվել է երկու շաբաթների ընթացքում սեռական օրագիր վարել և գրառել բոլոր այն զգացողությունները, որոնք ունեցել են յուրաքանչյուր սեռական ակտից հետո: Այն երիտասարդները, ում առաջին սեռական փորձը հաջող է անցել, հետագայում սեքսից ավելի շատ են հաճույք ստացել:

կույս virgin

Առաջին զուգընկերոջ սիրո և հարգանքի զգացմունքը հետագայում ապահովում է ինտիմ կյանքի սուր զգացողությունները: Սակայն գիտնականները խոստովանել են, որ հարցմանը մասնակցածների մեծամասնությունը բավականին երիտասարդ են եղել և սեռական փորձով հարուստ չեն եղել: Այնպես, որ, նրանք, ում առաջին փորձն այնքան էլ հաջող չի անցել, կարող են բաց թողածը ապագայում լրացնել, խորհուրդ են տալիս գիտնականները:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում