Խոսե Իգնասիո, Ուրուգվայ
Խոսե Իգնասիոյում միայն 300 մարդ է բնակվում, սակայն ձմռանը քաղաքը լի է լատինամերիկյան սուպեր աստղերով, ինչպիսին օրինակ Շակիրան է: Այդ իսկ պատճառով այստեղ կարող եք գտնել թանկարժեք հյուրանոցներ, մոդեռն ռեստորաններ: Խոսե Իգնասիոն մի վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել ամեն ինչից և բոլորից ու վայելել շքեղ հանգիստ:
Կոհ Ռոնգ, Կամբոջա
Եթե ցանկանում եք կտրվել հասարակությունից, ապա անպայման պետք է այցելեք Կոհ Ռոնգ կղզի: Ոչ մի բարձրահարկ շենք, ավտոմեքենա կամ աղմուկ: Այստեղ միայն լռություն է, մի քանի հանգիստ ձկնորսական գյուղակներ և «մարդու ձեռք չդիպած» բնություն:
Բանգլադեշ
Սա գեղեցիկ երկիր է՝ մշակութային բազմազանությամբ և հարուստ պատմությամբ: Զբոսաշրջությունը տնտեսության ամենազարգացած ճյուղերից չէ, սակայն Բանգլադեշում հետաքրքիր շատ վայրեր կան: Օրինակ՝ աշխարհում մանգրենի ամենամեծ ափը, մոլորակի ամենաերկար լողափը:
Ամբերգրիս Կայ, Բելիզ
Այս կղզին հարուստ պատմություն ունի: Հին ժամանակներում մայաները, կետեր որսացողներն այստեղ են բնակվել: Այժմ Ամբերգրիս Կայը գերում է բոլոր սուզորդներին իր դիրքի շնորհիվ:
Մյանմար
Մյանմարը, որը հայտնի է նաև Բուրմա անունով, փոքրիկ երկիր է Հարավային Ասիայում: «Մյանմար» բառը նշանակում է «արագ», և սա հատուկ իմաստ ունի: 2010 թվականին այս երկիր են այցելել ընդամենը 300,000 մարդիկ, իսկ երեք տարի անց այդ թիվն, արագորեն աճելով, հասավ 2 միլիոնի: Զբոսաշրջությունը երկրում մեծ զարգացում է ապրում, սակայն, միևնույն է, կարող եք նավով զբոսանք կատարել առանձնացած Ինլե լճում: