Ովքեր են Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագետները

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է վաստակի (աշխատավարձի) կառուցվածքի փորձնական հետազոտության արդյունքները: Նման հետազոտություն Հայաստանում առաջին անգամ է եւ իրականացվել է Երևանի 50 և ավելի աշխատող ունեցող 90 կազմակերպություններում՝ ընդգրկելով աշխատողների ընդհանուր թվաքանակում առավել մեծ մասնաբաժին ունեցող տնտեսական գործունեության 9 ոլորտներ:

Հետազոտությամբ դիտարկվող ժամանակաշրջանը եղել է 2016թ. նոյեմբեր ամիսը:Ընդհանուր առմամբ, հետազոտված կազմակերպությունների 82 տոկոսը եղել են միջին չափի (50-249 աշխատող), գերակշռել են կրթության (30 տոկոս), առողջապահության, բնակչության սոցիալական սպասարկման (21 տոկոս) և մեծածախ, մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման (20 տոկոս) ոլորտի կազմակերպությունները:

Հետազոտված կազմակերպություններում միջին աշխատողը եղել է 44 տարեկան, հինգ աշխատողից երեքը՝ իգական սեռի, բարձրագույն կրթությամբ, 41 տոկոսը եղել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ (ուսուցիչ, բժիշկ, հաշվապահ, ֆինանսավարկային մասնագետ, ծրագրավորող և այլն):Փորձնական հետազոտության արդյունքներով առաջին անգամ հաշվարկվել է միջին ժամային համախառն և զուտ աշխատավարձերը, ըստ որի՝ միջին աշխատողը Հայաստանում մեկ ժամ աշխատելու դեպքում վաստակում է 1 605 դրամ՝ հարկերի ներառմամբ և 1 190 դրամ՝ առանց հարկերի: Հետազոտված համակցության մեջ 23.9 տոկոսն են կազմել ցածր աշխատավարձ ստացողները:

Փորձնական հետազոտության արդյունքներով հնարավոր է կատարել տարբեր համեմատություններ, օրինակ, պարզել, որ ծրագրավորողը մեկ ժամ աշխատանքի դիմաց վաստակում է գրեթե 3 անգամ ավելի, քան աշխատանքային ստաժի նույն տևողությամբ ճարտարագետը:

Պարզվել է, որ Հայաստանում ծրագրավորողի միջին ժամային համախառն վաստակը 5 371 դրամ է, բժշկինը՝ 1 932, ճարտարագետինը՝ 1 916, ուսուցչինը՝ 1 775, հաշվապահինը՝ 1 531 և տնտեսագետինը՝ 1 479 դրամ:Հաշվարկվել է, որ նվազագույն աշխատավարձի համեմատ ծրագրավորողը 16.3 անգամ ավելի աշխատավարձ է ստանում Հայաստանում, այլ մասնագետների դեպքում դա ավելի նվազ թիվ է կազմում:Բժիշկները նվազագույն աշխատավարձի համեմատ 5.9 անգամ են ավելի վաստակում, ճարտարագետները՝ 5.8, ուսուցիչները՝ 5.4, հաշվապահները՝ 4.6, տնտեսագետները՝ 4.5 անգամ:Այսպիսով, Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագետները ծրագրավորողներն են, հաջորդում են բժիշկներն ու ճարտարագետները:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում