Tert.am Life–ի հետ զրույցում, ATV–ի գլխավոր տնօրեն Ռուբեն Արամյանն ասել է, որ հուլիսի 24-ից ATV–ին կդադարեցնի հեռարձակել հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալը՝ չսպասելով դրա ավարտին:
9 ամիս առաջ հեռուստաընկերությունը առաջիններից էր, որ ցուցադրեց հնդկական հեռուստասերիալ, բայց այսօր այն փոխում է իր ռազմավարությունը` կարևորելով տեղական արտադրանքը։
«Մենք որոշեցինք դադարեցնել հնդկական հեռուստասերիալի ցուցադրությունը, քանի որ այն սկսեց խանգարել սեփական արտադրանքի զարգացմանը։ Հնդկական սերիալներ ցուցադրելը հեռուստաալիքի համար նշանակում է ավելի քիչ ծախսերով ավելի ռեյթինգային ծրագիր ունենալ, բայց դա նշանակում է նաև աստիճանաբար կրճատել սեփական արտադրությունը։ Որպեսզի մեր արտադրանքը չտուժի, պետք է աշխատենք ձերբազատվել օտար ծրագրերից և ստեղծենք մերը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ այլևս ցույց չենք տա ամերիկյան ֆիլմեր կամ չենք կրկնօրինակի միջազգային հաղորդումներ»,– ասաց Ռուբեն Արամյանը։