Մեզանից շատերը տնտեսելու նպատակով սովորական, վոլֆրամային լամպերը փոխարինեցին էլեկտրատնտեսող լամպերով: Սակայն նոր սերնդի այս լամպերը այնքան թունավոր են, որ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող մի ընկերություն ստեղծել է մանրամասն ուղեցույց այն դեպքերի համար, երբ նմանատիպ լամպը ջարդվում է: Եթե նման լամպը ջարդվում է փակ տարածության մեջ, ապա նրա մեջ պարունակվող սնդիկը անմիջապես հայտնվում է օդի մեջ, ինչն էլ կարող է առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ գլխապտույտ, գլխացավ, միգրեն,հիշողության կորուստ, Ալցհեյմերի հիվանդություն, ինչպես նաև անքնություն, հոգնածություն, ցրվածություն, լարվածություն: Իսկ ամենասարսափելի հետևանքը քաղցկեղն է:
Բանը նրանումն է, որ այդ լամպերի մեջ մեծ քանակությամբ սնդիկ կա, իսկ սնդիկը հզոր նեյրոտոքսին է, որն առանձնապես վնասակար է երեխաների ու հղիների համար: Այն վտանգավոր է գլխուղեղի, նյարդային համակարգի, լյարդի և երիկամների համար: Մասնավորապես, գիտնական Պիտեր Բրաունի Բեռլինում անցկացրած ուսումնասիրությունները ապացուցում են, որ այդ լամպերը պարունակում են թունավոր քաղցկեղածին նյութեր, ինչպիսիք են ֆենոլը, նաֆտալինը, ստիրոլը: Իսկ այդ լամպերի արձակած ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մեր տեսողությունն ու կարող են մաշկի քաղցկեղ առաջացնել: Այդ ճառագայթումն արգելակում է նաև մեր օրգանիզմի ներսում D-3 վիտամինի առաջացման պրոցեսը:
Ստացվում է, որ էլեկտրախնայողության համար մենք վճարում ենք քիչ գումար, բայց անհավանական մեծ գին՝ այն է մեր և մեր հարազատների առողջությունը: