Սահարայից տաք օդային հոսանքներ են գալիս: Շոգ է լինելու

Հուլիսի 14-15-ին հայաստանը կշարունակի գտնվել սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ կլինի հիմնականում երեկոյան ժամերին, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամին կուժեղանա 20-25մ/վրկ: Հուլիսի 16-ին ցիկլոնի ուժը հիմնականում կպահպանվի Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում ինչպես նաև Գեղարքունիքում, որի արդյունքում նշված գոտիներում կեսօրից հետո կարճատև անձրևները դեռ կպահպանվեն:

 

Հուլիսի 17-ի ցերեկվանից սկսած Հայաստանին Սահարա անապատից մոտենում է հերթական տաք օդի ալիքը, որի արդյունքում հուլիսի 17-18-ը ընկած ժամանակահատվածում տեղումները ամենուրեք կդադարեն, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկը հասնելով +38…+39 աստիճանի, որը նորմայից բարձր է մոտ 5-7 աստիճանով:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում