Սանիտարական նորմերի համաձայն՝ Մոնակոյում ամեն մարդու 125 ք.մ բնակտարածք է տրամադրվում: Բոլոր աղքատների համար բնակարանի հարցը հիանալի է լուծված, գրում է nikitskij.livejournal.com-ը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոնակոյում ամենաէժան բնակտարածքի ք.մ-ի գինը սկսվում է 20 հազար դոլարից, ապա աղքատներին 2,5 միլիոն եվրո արժողությամբ բնակարաններ են տրամադրել:

Իսկ պրեմիում դասի բնակարանների ք.մ-ն 50-70 հազար եվրո արժե:

Մոնակոյի տարածքը 2 ք.կմ է: Բնակչությունը 37000 մարդ է կազմում, սակայն նրանցից միայն 5000-ն է պետության լիիրավ քաղաքացի (մոնեգասկները): Նրանք ազատ են բոլոր հարկերից, իրավունք ունեն բնակվելու հին քաղաքի տարածքում:

Մոնակոյի լիիրավ քաղաքացի դառնալու հնարավորությունները զրոյի են հավասար: Մոնակոյում անշարժ գույք ձեռք բերելով՝ դուք քաղաքացի չեք դառնում: Քաղաքացիություն շնորհելու մասին որոշումն ընդունում է անձամբ Ալբերտ II իշխանը: Վերջին 50 տարիներին այդ բախտին միայն 5 օտարերկրացիներ են արժանացել:

Կազինոներից ստացված եկամուտը միայն 4% է կազմում: Մոնակոյի տնտեսությունը զարգանում է հիմնականում տուրիզմի շնորհիվ, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով, որոնք լուսաբանում են իշխանական ընտանիքի կյանքը:

Բյուջեում իր ուրույն տեղն ունի ավտոարտադրությունը: Մոնակոյում են արտադրում մի շարք հայտնի ավտոմեքենաների պլաստմասսայե դետալները:

Մոնակոյում միջին աշխատավարձը 5.5 հազար եվրո է կազմում:

Ամեն օր Մոնակո են ժամանում 380 հազար զբոսաշրջիկներ:


