ԱՄՆ-ից ժամանած փորձագետ, անտառային գենետիկայի մասնագետ Էնդրյու Բաուերն ասել է, որ Խոսրովի անտառում, քամու պատճառով, հրդեհը շատ արագ է տարածվել, ինչի արդյունքում ծառերին եւ բուսածածկ տարածներին հասցված վնասը մակերեսային է եղել։
«Բարեբախտաբար ծառերի արմատները պահպանվել են։ Դրանց վրա նոր կանաչ ճյուղեր կան։ Կարծում ենք, որ անտառի վերականգնումը ինքնըստինքյան կարող է տեղի ունենալ, եւ որեւէ միջամտության անհրաժեշտություն չի լինի: Հրդեհից հետո երեք շաբաթ է անցել, եւ արդեն իսկ կանաչ ծիլեր կան։ Դա խոսում է այն մասին, որ հաջորդ գարնանը բուսածածկը ամբողջովին կվերականգնված կլինի, իսկ ծառերի վերականգնումը ավելի երկար ժամանակ կպահանջի, քանի որ արմատներից նոր ճյուղեր պետք է դուրս գան»։
Հիդրոլոգ Դանա Բաթլերն էլ նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ անտառը սկսել է վերականգնվել, այդուհանդերձ, որոշ քայլեր անհրաժեշտ է կատարել։
«Ճիշտ է, այս դեպքում հավելյալ միջոցների անհրաժեշտություն չկա, բայց պետք է մտածել հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները կանխելու կամ մեղմելու մասին»,- ասել է նա։
Ամբողջական հոդվածը.
http://www.mediamax.am/am/news/special-report/25082/