Մեր պատասխանը Վրացական տուրիզմին

Երկու օր է` Ֆեյսբուքում անընդհատ պտտվում է 2016 թ. ընթացքում Վրաստան այցելած 6 միլիոներորդ զբոսաշրջիկի ընդունելության տեսագրությունը: Նրան դեռ օդանավակայանից սկսած ջերմ ու ճոխ դիմավորում էր սպասվում, ապա` ընթրիք երկրի վարչապետի հետ, որից հետո բազմաթիվ անմոռանալի ճամփորդություններ` Վրաստանի տուրիստական գրավիչ վայրերով:

Երեկ Խոր Վիրապում էի: Երեւանին ամենամոտ գտնվող Հայաստանի զբոսաշրջության գլխավոր կետերից մեկը հանդիսացող վայրում: Մոտ 1 ժամվա ընթացքում, որ գտնվում էինք այնտեղ, եկեղեցի այցելեց առնվազն 10-11 խումբ` սկսած մի քանի տասնյակ հոգուց բաղկացած արտասահմանցի զբոսաշրջիկներից, վերջացրած 2-3 հոգանոց ընտանեկան փոքրիկ խմբերով:
Եկեղեցու ողջ տարածքում կա միայն մեկ զուգարան, որն ունի երկու մուտք` կանանց եւ տղամարդկանց համար: Կանանց բաժինը փակ էր, չէր աշխատում: Զուգարանի մոտ կանգնած անբարեհամբույր տարեց կինը կանանց էլ ուղղորդում էր տղամարդկանց զուգարան: Ասաց, որ «նասոսները վառվել են, դրա համար մենակ մեկն ենք աշխատցընըմ»: Անջուր զուգարանում տիրում էր լուսանկարում պատկերված տեսարանը: Երկու ռուս կին հրաժարվեցին մտնել այդ տարածքը եւ մի քանի րոպե փնթփնթում էին Հայաստանում զբոսաշրջության համար ենթակառուցվածքների բացակայությունից:
Մեկ շաբաթ առաջ Երեւանի արագ սննդի ամենահայտնի կետերից մեկում էի: Մի խումբ զբոսաշրջիկներ մտան` ակնհայտորեն Արեւելյան Ասիայից: Սննդի օբյեկտում գտնվողները մի ակնթարթում մոռացան իրենց գործը, հեռախոսները, ուտելիքները եւ մոտ 20 րոպե ակնդետ հետեւում էին այդ մարդկանց: Իսկ երբ այդ ակնապիշ ուշադրությունից մի կերպ մազապուրծ լինել պատրաստվող զբոսաշրջիկները սկսեցին հագնվել` հայտնվեց հավաքարարը եւ հենց նրանց ներկայությամբ սկսեց տառացիորեն «պռտել» ամեն ինչ, ինչին հավանական է, որ դիպել էին այդ մարդիկ, անգամ աթոռի ոտքերը, շշի բացիչը, անձեռոցիկի տուփը… եւ այդ ամենը` պարբերաբար թարս-թարս նայելով զբոսաշրջիկներին: Զբոսաշրջիկների տարակուսած հայացքներին ի պատասխան` նա գրեթե հրելով այդ մարդկանց` շարունակում էր իր ոչ առաջին թարմության շորով եւ քիմիական նյութերով վերացնել նրանց թողած բոլոր հետքերը: Իսկ երբ դուրս եկան` մի թեթեւացած շունչ քաշեց եւ հաղթանակած նայեց շուրջբոլորը` փնտրելով իր նման «հայու գեն» կրողների հավանություն արտահայտող արիական հայացքները…

Կասեք` ինչո՞ւ ես միայն վատը տեսնում, չէ՞ որ զբոսաշրջիկներին գրավելու շատ բաներ ունենք, շատ ջանքեր ենք թափում: Դեմ չեմ: Սակայն նման դեպքերը` անգամ եզակի օրինակով, տեղ չպիտի ունենան զբոսաշրջությունը գերակա ուղղության հռչակած երկրում: Առնվազն` Խոր Վիրապում չաշխատող զուգարան չպետք է լինի: Գոնե դա «հայու գենի» հետ որեւէ կապ չունի: Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/12/864942/

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Այս մարդկանց թվում է թե իրենք ձմեռն Արաբական Էմիրություններում են անցկացնում
Ինչու՞ Ճապոնիայում լուսացույցների վրա կանաչի փոխարեն կապույտ է
Ճանճերը տեսնում են ձեզ դանդաղ շարժման մեջ
Աշխարհի 10 ամենագեղեցիկ կամուրջները. հայտնի կամուրջներ
ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ
Գազարն ի սկզբանե մանուշակագույն է եղել
Կենդանի կամուրջներ. Հնդկաստանի հրաշալիքները
Ինչու՞ ենք մենք կարմրում