Բաղադրությունը
500 գր. հավի բուդ,
6 ձու,
70-80 գր ընկույզ,
100 գր. սև սալոր (առանց կորիզ),
2-3 սխտորի պճեղ,
աղ, ձեթ, մայոնեզ:
Պատրաստման եղանակները
Հավի միսը եփել, թողնել, որ սառչի, այնուհետև ոչ շատ մանր կտրատել: Ձուն ծփել և տապակել կաթսայի մեջ երկու կողմից, այնուհետև սառչելուց հետո երկարավուն կտրատել: Մանր կտրատել նաև սև սալորը: Ընկույզը մանր կտրատել կամ բլենդերով մանրացնել: Այս ամենը խառնել իրար և համեմել աղով: Վերջում ավելացնել մանրացրած սխտորը և մայոնեզը: