Հայկական «Դլե Յաման»–ը երգչուհի Զառայի հուզիչ կատարման շնորհիվ սիրվեց նրա արվեստի երկրպագուների կողմից և ճանաչելի դարձավ։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի ռուս երգչուհի Զառան Կրեմլում տեղի ունեցած համերգի ժամանակ ցնցել է հանդիսատեսին իր կատարմամբ։ Նա երգել է ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր հիթեր։ Եվ իհարկե, երգչուհին հուզեց հանդիսատեսին «Դլե Յաման» հայկական ժողովրդական երգի կատարմամբ։
Կրեմլում կայացած Զառայի մենահամերգը, ինչպես խոստովանել է ինքը` երգչուհին, իր կարիերայի մի նոր փուլ դարձավ։ Դատելով նրանից, թե երգչուհու երգերն ինչպես ընդունեց Ռուսաստանի հանդիսատեսը, կարելի է ասել, որ երգչուհու այս նոր շրջանն իսկապես բավականին տպավորիչ սկսվեց, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Զառայի հետ բեմում հանդես եկավ լեգենդար ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մաթյեն։ Այս դուետը հիացրեց հանդիսատեսին, նրանք ծաղիկներ նվիրեցին երգիչներին։
Համերգից անմիջապես հետո երգչուհու սոցցանցերի էջերում հարյուրավոր հիացական մեկնաբանություններ հայտնվեցին շոուի վերաբերյալ։
«Փշաքաղվելու աստիճան հանդիսատեսին դուր եկան հայերեն երգերը», – երգչուհու Instagram–ի էջում գրել է օգտատերերից մեկը։
«Հիանալի, ջերմ համերգ էր։ Շնորհակալություն ռոմանսի համար, ձեր ձայնը հնչում էր սրտումս, իսկ բանաստեղծություններն ու կերպարները ընդմիջումների ժամանակ հարստացրին հոգիները մեր», – գրել մեկ այլ օգտատեր։