Բաղադրիչներ
- հավի ֆիլե -300 գր
- վարունգ – 150գր
- ոլոռ կանաչ պահածոյացված – 150գր
- թթվասեր – 150գր
- սամիթ – 100գր
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Լվանում և խաշում ենք հավի ֆիլեն:Պատրաստի ֆիլեն հանում ենք կաթսայից, թողնում որ սառչի, ապա կտրատում խորանարդիկներով: Առանձին ամանի մեջ խառնում ենք կտրատված վարունգը, ֆիլեն, սամիթն ու պահածոյացված կանաչ ոլոռը:
Ապա ավելացնում ենք թթվասերն ու աղը և խառնում, թողնում ենք աղցանը հանգստանա 15 րոպե և մատուցում: Հավի մսով աղցան Լեդիին ավելի նուրբ համ հաղորդելու համար կարող եք աղցանին ավելացնել կտրատված արքայախնձոր և ընկույզ: