Դուբայի Ալ Ֆայիդի բերդում բացվել է սուրճի թանգարան , որտեղ կարելի է համտեսել այս ըմպելիքի տարբեր տեսակներ :Տեղում աշխատում են փորձագետներ , ովքեր սովորեցնում են այս կամ այն տեսակի սուրճի պատրաստման եղանակներ :Այստեղ կարելի է նաև գնել տարբեր տեսակի սուրճ:
Առտբուս
Առտբուսը ավտոբուսային նոր շրջագայություն է արվեստի սիրահարների համար :Այս շրջագայության ընթացքում կարելի է այցելել տարբեր ցուցահանդեսներ եվ գեղարվեստական տոնավաճառներ :Հենց ավտոբուսն էլ հանդիսանում է ինքնատիպ կտավ , որի վրա տեղի նկարիչները իրենց աշխատանքներն են ստեղծել :
Դուբայի փայլող պարտեզ
Դուբայում բացվել է Garden Glow «փայլող» այգին, որը առաջին հայացքից «Դիսնեյի» հեքիաթային այգիներն է հիշեցնում, սակայն այստեղ ամեն մի ցուցանմուշ պատրաստված է վերամշակված նյութերից:Ինչպես ներկայացնում է Tech insider-ը` 8 մլն դոլար արժողությամբ այգին տեղակայված է Դուբայի Zabeel Park զբոսայգու տարածքում:
Ըստ քաղաքի ղեկավարության` նորաբաց պարտեզը ամենամեծ լուսավորված թեմատիկ այգին է ողջ աշխարհում: Այստեղ մի շարք ներկայացումներ են ցուցադրվում:
Այգում կարելի է հանդիպել գունագեղ քանդակների` կակաչների այգու, աֆրիկյան սավաննայի, մրջյունների գաղութի, ուղտերի քարավանի տեսքով:
Այգում կարելի է տեսնել աշխարհի ամենաբարձր շինության «Բուրջ Խալիֆայի» կրկնօրինակը: Այն 12 մետր բարձրություն ունի և պատրաստվել է դեղահաբերի շշերից` լցված գունավոր ջրերով:
Այգում տեղ է գտել նաև ամենամեծ մզկիթներից մեկի` Շեյխ Զայեդի մզկիթի կրկնօրինակը` պատրաստված 90 000 պլաստիկե բաժակներից և ափսեներից:
Skatepark-Դուբայում
Դուբայի հայտնի Ջումեյրա թաղամասում է գտնվում տարածաշրջանում ամենախոշոր սկեյթ այգին , որը բազմաֆունկցիոնալ է և զբաղեցնում է 3100 մ 2 :Այստեղ կան խոչընդոտների անցուղիներ ,լորավուն պատեր եվ 3,2 մետր բարձրության իջվածք :
Ալսեռկալ պողոտա
Ալսեռկալ պողոտան արվեստի հզոր կենտրոններից մեկն է , այստեղ տեղակայված են ավելի քան 35 գեղարվեստի ցուցասրահներ :Այստեղ կարելի է հիանալ տեղի անկախ նկարիչների գործերով ջազ լսել ֆիլմ դիտել ու վայելել իսկական սուրճ:
Դուբայի Մեյդան Ձիարշավարան
Այցելեք Մեյդան ձիարշավարան եվ տեսեք թե ինչպես ենմրցավազքի նախապատրաստվում նժույգները :Այստեղ դուք կարող եք նախաճաշ վայելելով հետեվել վազքուղում ձիերի վարժանքներին կարող եք նաեվ տեսնել թե ինչպես են խնամում նրանց , ինչպես ենլողանում լողավազանում եվ ինչպես են հեծյալները հեծնում նժույգները:
Դուբայի մարգարտի թանգարան
Emirates NBD բանկի 15-րդ հարկում է տեղակայված մարգարտի թանգարանը , որտեղ պահվում են արաբական ամենաթանկ մարգարիտները :Թանկարժեք քարերի սեփականատերը հանդիսանում է ազգային բանկի առաջին նախագահը՝ սուլթան Ալ Կվայիսը , ով ժառանգել է մարգարիտները իր հորից, ով եղել է թանկարժեք քարերի վաճառական:
The Farm- ռեսըորանը
The Farm ռեստորանը գտնվում է տրոպիկական հանգսիտ այգում :Այն յոգայի սիրահարների նախընտրած վայրերից մեկն է:Այստեղ կարելի է
նստել շուշաններով պատված լճի ափին եվ վայելել թարմ պատրաստված ուտեստներ եվ մրգային հյութեր :
The Dubai Trolley
Սա անսովոր փողոցային ապակե տրամվայ է որը երթևեկում է մուհամմեդ Բին Ռաշիդի պողոտայով :Չնայած նրա հին տեսքին այն աշխարհում առաջին տրամվայն է որ աշխատում է ջրածնային վառելիքով եվ վնասակար արտանետումներ չունի :