Բաղադրությունը
- 200գր. ծովախեցգետնի ձողիկներ
- 1 թարմ վարունգ
- 4 խաշած ձու
- 1 տուփ հալած պանիր
- կես հատ կարմիր պղպեղ
- 1 հատ խոշոր լոլիկ
- մայոնեզ, սամիթ:
Պատրաստման եղանակները
Ծովախեցգետնի ձողիկները, վարունգր, ձուն, պանիրը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, ավելացնել մայոնեզը և խառնել: Աղցանը լցնել մեծ ափսեի մեջ և երկու սրտերի տեսք տալ: Մանրացված կարմիր պղպեղը և լոլիկը լցնել աղցանի վրա, և սամիթով զարդարել: