1․Աշխարհի ամենաթանկ սունկը
Աշխարհի ամենաթանկ սունկը Տրուֆելն է, այն վաճառվում է կիլոգրամը 2000 եվրոյով։ Ամենահամեղը համարվում է իտալական սպիտակ տրյուֆելը։
2․Աշխարհի ամենաթանկ խինկալին
Աշխարհի ամենաթանկ խինկալին մատուցում են ԱՄՆ-ի Բրոնքս թաղամասի «Ոսկե դարպասներ» ռուսական ռեստորանում: Այս ուտեստի մեկ բաժինը արժե 2 400 ԱՄՆ դոլար:
3․Աշխարհի ամենաթանկ թեյը
Աշխարհի ամենաթանկ թեյը, որը կոչվում է Da Hong Pao, որը թարգմանաբար նշանակում է «Մեծ կարմիր պատմուճան»: Այս եզակի թփերի տարիքը 350 տարի է: Ամեն տարի, հավաքել են առնվազն 500 գրամ։ Հայտնի թեյի գինը հասնում է մինչեւ 685,000 ԱՄՆ դոլարի:
4․Աշխարհի ամենաթանկ միսը
Աշխարհի ամենաթանկ միսը մարմարյա տավարի միսն է. Այն ճապոնական Vagiu կովի միսն է: Այս միսը ձեզ կարժենա 750-ից 1000 ԱՄՆ դոլարի մեկ կիլոգրամի համար
5․Աշխարհի ամենաթանկ ընկույզը
Աշխարհի ամենաթանկ ընկույզը մակադամիան է, Ավստրալիական այս ընկույզը համարվում ամենանուրբ ու օգտակար ընկույզն աշխարհում: Մեկ կիլոգրամի մակադամիայի արժեքը իր պատմական հայրենիքում ավելի քան 30 ԱՄՆ դոլար է:
6․Աշխարհի ամենաթանկ ձկնկիթը
Աշխարհի ամենաթանկ ձկնկիթը ոչ սև է, ոչ ել կարմիր։Աշխարհի ամենաթանկ ձկնկիթը Ալմասն է, իրանական Բելուգա ալբինոս ձկից, այս խավիարի 100 գրամն արժե մոտ 2 000 դոլար:
7․Աշխարհի ամենաթանկ համեմունքը
Աշխարհի ամենաթանկ համեմունքը Շաֆրանն է։Իսկական շաֆրանը հազարավոր համեմունքների խառնուրդն է։ Մեկ կիլոգրամ շաֆրանը արժե մոտ 6000 դոլար:
8․Աշխարհի ամենաթանկ կարտոֆիլը
Աշխարհի ամենաթանկ կարտոֆիլը աճում է Ատլանտյան օվկիանոսի փոքր կղզիներից մեկում՝ Նուրմուտատեում: Այս կարտոֆիլի կիլոգրամը կարող եք ձեռք 500 եվրոյով:
9․Աշխարհի ամենաթանկ ձվածեղը
Աշխարհի ամենաթանկ ձվածեղը կարելի է համտեսել Նյու Յորքի «Le Parker Meridien» ռեստորանում: Այն արժե 1000 դոլար: Ձվածեղի վրա դրված է մբողջական օմար: Մատուցվում է տապակած կարտոֆիլով ու թառափի խավիարով.
10․Աշխարհի ամենաթանկ յուղը
Աշխարհի ամենաթանկ յուղը Արգանի յուղն է։ Այն աճում է Մարոկկոյում: Արգանի 100 մլ համար դուք պետք է վճարեք 250 դոլար։
11․Աշխարհի ամենաթանկ պանիրը
Աշխարհի ամենաթանկ պանիրը էշի կաթից պատրաստված pule տեսակի պանիրն է։Այս պանրի կիլոգրամը
գնահատվում է 1 280 ԱՄՆ դոլար։
12․Աշխարհի ամենաթանկ հյութը
Աշխարհի ամենաթանկ հյութը Նոնին է։ Այնպատրաստվում է շատ օգտակար հատկություններ ունեցող նույնանուն էկզոտիկ պտուղներց: Հյութ էականորեն բաձրացնում է տրամադրությունը, օգնում է հաղթահարել սթրեսը, կարգավորում է արյան ճնշումը:Այս հյութի մեկ լիտրն արժե մոտ 200 ԱՄՆ դոլար:
13․ Աշխարհի ամենաթանկ շոկոլադը
Աշխարհի ամենաթանկ շոկոլադը կոչվում է «Chocopologie by Knipschildt»։ Այն արտադրվում է Միացյալ Նահանգներում։ Այս մուգ շոկոլադի : 453 գրամն արժե 2600 դոլար: